Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 143
Հոդված 143.
Վաշտի հրամանատարի տեղակալը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է վաշտի մարտական պատրաստականության, զինվորական կարգապահության և ներքին կարգուկանոնի պահպանման, ուսումնանյութական բազայի, ուսումնական սարքերի ու սարքավորումների անվթար պահպանման, վաշտում բարձրակարգ մասնագետների պատրաստման, մարզազանգվածային աշխատանքի անցկացման համար: Նա ենթարկվում է վաշտի հրամանատարին և վաշտի ողջ անձնակազմի ուղղակի պետն է: