Հոդված 176
Հոդված 176.
Վաշտում սարքավորվում է ցնցուղարան` տասնհինգ-քսան մարդուն մեկ ծորակ (ցնցուղ) հաշվարկով, տեղադրվում են լվացարաններ` հինգ-յոթ մարդուն մեկ ծորակ հաշվարկով և ոտքի առնվազն երկու լոգարան` հոսող ջրով, ինչպես նաև տեղ է սարքավորվում զինծառայողների կողմից իրենց համազգեստը լվանալու համար:
Արհեստանոցներին, հավաքակայաններին, հացի փռերին, հացի գործարաններին ու ճաշարաններին կից, դրանից բացի, պետք է սարքավորված լինի տաք ցնցուղարան, իսկ լվացարանների մոտ պետք է օճառ և սրբիչ լինի:
Ջրմուղի բացակայության դեպքում ջեռուցվող շինություններում տեղադրվում են լցովի ջրով լվացարաններ, դրանցում պետք է շուրջօրյա ջուր լինի:
Լվացարանների մեջ թարմ ջուր լցնելուց առաջ դրանցում մնացած ջուրը դատարկվում է, լվացարանները մաքրվում են, կեղտոտ ջուրը տարվում և դատարկվում դրա համար հատկացված տեղերը:
Համազգեստը և կոշկեղենը մաքրելու համար առանձնացվում են հատուկ սարքավորված շինություններ կամ տեղեր:
Ծխել թույլատրվում է հատուկ առանձնացված և սարքավորված սենյակներում կամ տեղերում (Հավելված 16):