Գլուխ 5 · ԺԱՄԱՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ
Հոդված 236
Հոդված 236.
Առավոտյան ստուգումների ժամանակ ստուգվում է մարդկանց առկայությունը, նրանց արտաքին տեսքը և նրանց կողմից անձնական հիգիենայի կանոնների պահպանումը:
Բուժօգնության կարիք ունեցողներին վաշտի հերթապահը գրանցում է հիվանդների գրանցման գրքում (Հավելված 12)` նրանց գնդի բուժկետ ուղարկելու համար:
Առավոտյան ստուգման ընթացքում ջոկերի հրամանատարները կարգադրում են վերացնել բացահայտված թերությունները, ստուգում են դրանց վերացումը և ստուգման արդյունքների մասին զեկուցում դասակների հրամանատարների տեղակալներին, իսկ վերջիններս` վաշտի ավագին:
Ոտքերի, գուլպաների (ոտքի փաթաթանների) և ներքին սպիտակեղենի վիճակն ստուգվում է պարբերաբար, սովորաբար քնից առաջ: