Հոդված 249
Հոդված 249.
Արձակումից վերադառնալուն պես զինծառայողները ներկայանում են գնդի հերթապահին և զեկույց են տալիս իրենց վերադարձի մասին: Գնդի հերթապահը արձակման գրության մեջ նշում է վերադարձի ժամը: Այնուհետև նրանք գնում են ստորաբաժանում, ներկայանում վաշտի հերթապահին, նրան հանձնում արձակման գրությունները և զեկույց տալիս իրենց անմիջական պետին:
Օրինակ` «Պարոն սերժանտ, շարքային Պողոսյանը արձակումից վերադարձել է: Արձակման մեջ եղած ժամանակ նկատողություն եմ ստացել (կամ այսինչից ստացել եմ այս-այս նկատողությունը)»:
Եթե զինծառայողը ստորաբաժանում է գալիս քնի ազդարարումից հետո, ապա անմիջականորեն պետին զեկույց է տալիս հաջորդ օրը, առավոտյան ստուգումից առաջ:
Վաշտի հերթապահը արձակվողների գրքում նշում է արձակումից վերադարձածների ներկայանալու ժամը և արձակման գրությունները հանձնում վաշտի ավագին: