Հոդված 253
Հոդված 253.
Ծառայողական գործուղման համար առանձնացված ստորաբաժանման (անձնախմբի) մեկնման նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է այն հրամանատարը, որի ստորաբաժանումից առանձնացվել է գործուղման մեկնող անձնակազմը:
Սահմանված ժամին ստորաբաժանումը (անձնախումբը) ստորաբաժանման նշանակված հրամանատարի (անձնախմբի պետի) ղեկավարությամբ ներկայանում է գնդի հերթապահին: Գնդի հերթապահն ստուգում է ստորաբաժանման (անձնախմբի) կազմն ու ապահովվածությունը և նրա պատրաստ լինելու մասին զեկուցում շտաբի պետին կամ գնդի հրամանատարին:
Շտաբի պետը կամ գնդի հրամանատարը զննում են ստորաբաժանումը (անձնախումբը), ստուգում նրա պատրաստությունը, հրահանգավորում ստորաբաժանման հրամանատարին (անձնախմբի պետին), իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ողջ անձնակազմին, ապահովում են ստորաբաժանման (անձնախմբի) ժամանակին մեկնումը` անհրաժեշտ դեպքում հատկացնելով փոխադրամիջոցներ:
(253-րդ հոդվածը խմբ. 14.04.11 ՀՕ-124-Ն)