Գլուխ 8 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ՈՒ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ
Հոդված 355
Հոդված 355.
Գնդի բուժկետի լազարեթում անցկացվում է հիվանդների ստացիոնար բուժում` մինչև 14 օր բուժման ժամկետով, իսկ տարափոխիկ հիվանդությունների դեպքում` մինչև բուժման ավարտը` պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով: Լազարեթ ընդունվելիս` հիվանդներն անցնում են սանմշակում:
(355-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.04.11 ՀՕ-124-Ն)