Գլուխ 10 · ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ
Հոդված 375
Հոդված 375.
Հավաքակայանում ներքին ծառայության կազմակերպման, սպառազինության և ռազմական տեխնիկայի, հատուկ շինությունների, պահեստների ճիշտ պահպանման, մաքրության պահպանման, հակահրդեհային և բնապահպանական միջոցառումների անցկացման համար պատասխանատու է գնդի հրամանատարի սպառազինության գծով տեղակալը, իսկ այնտեղ, ուր այդ պաշտոնը հաստիքով նախատեսված չէ` ավտոմոբիլային ծառայության պետը կամ գնդի տեխնիկական ծառայություններից մեկի պետը:
Ստորաբաժանումներին կցված սպառազինության, ռազմական տեխնիկայի շինությունների և հավաքակայանների տարածքների պահպանման համար պատասխանատու են ստորաբաժանումների հրամանատարները: