Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործել է մինչև 2013-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 4.

Ներքին ծառայության ղեկավարումը զորամասում իրականացնում է զորամասի հրամանատարը, իսկ ստորաբաժանման տարածքում` ստորաբաժանման հրամանատարը: Նույն շինության ներսում մի քանի ստորաբաժանում տեղաբաշխելու դեպքում, որոնց հրամանատարներն ընդհանուր անմիջական պետ չունեն, զորամասի հրամանատարի հրամանով ներքին ծառայությունը ղեկավարում է այդ ստորաբաժանումներից մեկի հրամանատարը: Զորամասում ներքին ծառայության անմիջական կազմակերպիչը շտաբի պետն է, իսկ վաշտինը` վաշտի ավագը:

Ենթակա զորքերում ներքին ծառայության վիճակի համար պատասխանատվությունը դրվում է բոլոր անմիջական պետերի վրա: Նրանք պարտավոր են ենթակա զորամասերին և ստորաբաժանումներին օգնություն ցույց տալ ներքին ծառայության կազմակերպման, դրա պահանջների կատարման գործում և պարբերաբար ստուգել դրա վիճակը:

Ա Ռ Ա Ջ Ի Ն Մ Ա Ս

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։