Գլուխ 1 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 5
Հոդված 5.
Հայրենիքի պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է:
Զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պետական ծառայության հատուկ տեսակ է:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողներ են սպաները, ենթասպաները, ռազմական ուսումնական հաստատությունների ուսանողները, սերժանտները, ավագները և զինվորները, որոնք զինվորական ծառայություն են կատարում:
Առաջին անգամ զինվորական ծառայության զորակոչված կամ կամավոր կերպով ծառայության մտած քաղաքացիները սահմանված կարգով ընդունում են զինվորական երդումը (Հավելված 1):
Յուրաքանչյուր զինծառայողի շնորհվում է համապատասխան զինվորական կոչում (Հավելված 4):
(5-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-127-Ն)