Գլուխ 2 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 54
Հոդված 54.
Անհատ զինծառայողներին պետի կամ ավագի դիմելու դեպքում այդ զինծառայողները, բացառությամբ հիվանդների, շարային կեցվածք են ընդունում և նշում իրենց պաշտոնը, զինվորական կոչումը և ազգանունը: Ձեռքով բարևելիս` ավագն առաջինն է մեկնում ձեռքը: Եթե ավագը առանց ձեռնոցի է, կրտսերը ձեռքսեղմումից առաջ իր աջ ձեռքից հանում է ձեռնոցը: Առանց գլխարկի զինծառայողները ձեռքսեղմումն ուղեկցում են գլխի թեթև խոնարհումով: