Գլուխ 2 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 63
Հոդված 63.
Ավագ հրամանատարների (պետերի) առանձին ծառայողական հանձնարարություններ կատարելու համար զինծառայողների` զորամաս (ստորաբաժանում) ժամանելու դեպքում զորամասի (ստորաբաժանման) հրամանատարը ներկայանում է միայն կոչումով իրենից ավագին: Մնացած դեպքում ժամանողներն իրենք են ներկայանում զորամասի (ստորաբաժանման) հրամանատարին և զեկուցում իրենց գալու նպատակի մասին: