Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 92
Հոդված 92.
Գնդի հրամանատարը ուսուցման յուրաքանչյուր փուլի սկսվելուց առաջ հրաման է տալիս` որոշելով սույն Կանոնադրության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնադրության այն դրույթների կատարման կարգը, որոնց կարգավորման իրավունքն իրեն է տրված (Հավելված 11):
Բացի դրանից, գնդի հրամանատարն ամեն օր գրավոր հրաման է տալիս շարային մասի գծով, իսկ անհրաժեշտության դեպքում` մարտական պատրաստության և այլ հարցերի գծով: Հրամաններն ստորագրում են գնդի հրամանատարը և շտաբի պետը:
ԳՆԴԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ