Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ

Հոդված 115. Ոչ լրիվ մաքսային հայտարարագրումը

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 115. Ոչ լրիվ մաքսային հայտարարագրումը

1. Ոչ լրիվ մաքսային հայտարարագրումն իրականացվում է Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների վերաբերյալ:

2. Ոչ լրիվ մաքսային հայտարարագրման դեպքում պետք է ներկայացվեն տեղեկություններ, որոնք ենթակա են նշման ապրանքների հայտարարագրում՝ սույն Օրենսգրքի 106-րդ հոդվածին համապատասխան՝ բացառությամբ հետևյալ տեղեկությունների, որոնք կարող են չնշվել՝

1) ապրանքներն ստացողի մասին.

2) ապրանքների նշանակման երկրի և (կամ) վաճառող երկրի մասին.

3) հայտարարագրվող ապրանքների փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցների մասին.

4) ապրանքների փաթեթվածքների մասին (քանակը, տեսակը, դրոշմավորումը և հերթական համարները):

3. Այն ապրանքների բացթողումից հետո, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվել է սույն հոդվածին համապատասխան, հայտարարատուն պարտավոր է մաքսային մարմին ներկայացնել պակասող տեղեկությունները մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունների փոփոխման (լրացման) միջոցով՝ ապրանքների բացթողման օրվանից ոչ ուշ, քան 8 ամսվա ընթացքում, եթե անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ ավելի կարճ ժամկետներ սահմանված չեն:

4. Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են սահմանվել այն ապրանքների կատեգորիաները, որոնց առնչությամբ սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։