Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԸ

Հոդված 47. Մաքսավճարները

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 47. Մաքսավճարները

1. Մաքսավճարներ են համարվում պարտադիր վճարները, որոնք գանձվում են մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման, տրանսպորտային միջոցների մաքսային ուղեկցման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման համար, ինչպես նաև սույն Օրենսգրքով և (կամ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված այլ գործողությունների իրականացման համար:

2. Մաքսավճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:

3. Մաքսավճարների չափերը չեն կարող գերազանցել մաքսային մարմինների այն գործողությունների իրականացման ծախսերի մոտավոր արժեքը, որոնց համար սահմանվել են մաքսավճարները:

4. Մաքսավճարներ վճարողները, մաքսավճարներով հարկվող օբյեկտները, մաքսավճարների հաշվարկման բազան, մաքսավճարները վճարելու պարտավորության ծագումը և դադարումը, մաքսավճարները վճարելու ժամկետները, դրանց հաշվարկման, վճարման, բռնագանձման և վերադարձման (հաշվանցման) կարգը, ինչպես նաև այն դեպքերը, երբ մաքսավճարները չեն վճարվում, սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։