Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 192. Օտարերկրյա ապրանքների նույնականացումը՝ դրանց վերամշակման արդյունքներում

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 192. Օտարերկրյա ապրանքների նույնականացումը՝ դրանց վերամշակման արդյունքներում

Օտարերկրյա ապրանքները դրանց վերամշակման արդյունքներում նույնականացնելու նպատակով կարող են կիրառվել հետևյալ եղանակները՝

օտարերկրյա ապրանքների վրա հայտարարատուի, վերամշակման գործողություններ կատարող անձի կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից կնիքների, դրոշմակնիքների, թվային և այլ դրոշմավորման զետեղում.

օտարերկրյա ապրանքների մանրամասն նկարագրում, լուսանկարում, մասշտաբային պատկերում.

օտարերկրյա ապրանքների և դրանց վերամշակման արդյունքների՝ նախապես վերցված փորձանմուշների և (կամ) նմուշների համադրում.

ապրանքների առկա դրոշմավորման օգտագործում, այդ թվում՝ սերիական համարների տեսքով դրոշմավորումը.

այլ եղանակներ, որոնք կարող են կիրառվել՝ ելնելով ապրանքների և ներքին սպառման համար կատարվող վերամշակման գործողությունների բնույթից, այդ թվում՝ ներքին սպառման համար վերամշակման գործողությունների կատարման տեխնոլոգիական գործընթացում օտարերկրյա ապրանքների օգտագործման, ինչպես նաև վերամշակման արդյունքների արտադրման տեխնոլոգիայի մասին մանրամասն տեղեկություններ պարունակող՝ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության կամ ներքին սպառման համար վերամշակման գործողություններ կատարելու ընթացքում մաքսային հսկողություն իրականացնելու միջոցով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։