Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

Հոդված 366. Մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսները

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 366. Մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսները

1. Մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսների ձևավորման նպատակներով մաքսային մարմիններն իրականացնում են Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և դրանք տեղափոխող անձանց վերաբերյալ տեղեկությունների հավաքում և մշակում:

2. Մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսները ձևավորվում են մաքսային գործառնությունների կատարման ժամանակ ներկայացվող փաստաթղթերի և տեղեկությունների բազայի հիման վրա և սահմանափակ հասանելիություն ունեն:

Մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսների ձևավորման և դրանց հասանելիության կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ:

3. Մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի մասին տեղեկատվություն պարունակող՝ մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսները բաց են և հանրությանը մատչելի:

Մաքսային մարմինների՝ հանրությանը մատչելի տեղեկատվական ռեսուրսները տեղադրվում են մաքսային մարմինների և (կամ) Միության պաշտոնական կայքերում՝ Ինտերնետ ցանցում:

4. Սահմանափակ մատչելիություն ունեցող և մաքսային մարմինների տնօրինության տակ գտնվող՝ մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսներում պարունակվող տեղեկություններն անձանց կողմից ստանալու և օգտագործելու կարգը, ինչպես նաև այդպիսի տեղեկությունների կազմը և տրամադրման կարգը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։