Հոդված 33. Ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելու կարգը
Հոդված 33. Ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելու կարգը
1. Ապրանքի ծագման մասին նախնական որոշում կայացնելու կարգը սահմանվում է սույն հոդվածով և սույն Օրենսգրքի 34-36-րդ հոդվածներով, իսկ նշված հոդվածներով չկարգավորված մասով՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ:
2. Ապրանքի ծագման մասին նախնական որոշումը կայացվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված մաքսային մարմինների կողմից:
3. Ապրանքի ծագման մասին նախնական որոշումը կայացվում է այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որտեղ տեղի է ունենալու ապրանքի բացթողումը՝ այն որևէ մաքսային ընթացակարգով ձևակերպելիս՝ բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի:
4. Ապրանքի ծագման մասին նախնական որոշումը կայացվում է կոնկրետ երկրից Միության մաքսային տարածք ներմուծվող յուրաքանչյուր անուն ապրանքի համար:
5. Ապրանքի ծագման մասին նախնական որոշման ձևը, այն լրացնելու և ապրանքի ծագման մասին այդպիսի նախնական որոշման մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից:
6. Ապրանքի ծագման մասին նախնական որոշումը ստացած անձի կողմից այն կորցնելու դեպքում այդ անձին տրամադրվում է ապրանքի ծագման մասին տվյալ նախնական որոշման կրկնօրինակը: