Անցնել բովանդակությանը
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 282. Պաշարների նկատմամբ մաքսային գործառնություններ կատարելու առանձնահատկությունները

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 282. Պաշարների նկատմամբ մաքսային գործառնություններ կատարելու առանձնահատկությունները

1. Միության մաքսային տարածք պաշարների ներմուծման ժամանակ դրանց մաքսային հայտարարագրման և բացթողման հետ կապված մաքսային գործառնությունները կատարվում են ժամանման վայրերում կամ միջազգային փոխադրումն ավարտելու վայրերում:

2. Միության մաքսային տարածքից պաշարների արտահանման ժամանակ դրանց մաքսային հայտարարագրման և բացթողման հետ կապված մաքսային գործառնությունները կատարվում են միջազգային փոխադրման սկզբնակետային վայրերում կամ մեկնման վայրերում:

«Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները՝ որպես պաշարներ մաքսային հայտարարագրման և բացթողման հետ կապված մաքսային գործառնություններն իրականացվում են այն մաքսային մարմնում, որի գործունեության տարածքում գտնվում է մաքսային պահեստը:

3. Միության մաքսային տարածք ժամանած և Միության այդ մաքսային տարածքից մեկնող՝ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցում (նավի վրա կամ օդանավի կամ գնացքի մեջ) գտնվող պաշարների մաքսային հայտարարագրումը կարող է իրականացվել միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի մաքսային հայտարարագրման հետ միաժամանակ՝ տրանսպորտային միջոցի հայտարարագրի օգտագործմամբ:

Պաշարների մաքսային հայտարարագրում չի իրականացվում, եթե այդ պաշարները գտնվում են Միության մաքսային տարածք ժամանած օդանավերի մեջ և նույն օդանավերով մեկնում են այդ տարածքից՝ առանց այդ պաշարները օդանավերից դատարկելու (փոխաբեռնելու) գործառնություններ իրականացնելու:

4. Միության մաքսային տարածք ժամանած կամ Միության այդ մաքսային տարածքից մեկնող նավերի վրա և օդանավերի կամ գնացքների մեջ դատարկվող, փոխաբեռնվող, բեռնվող պաշարների մաքսային հայտարարագրումն իրականացվում է ապրանքների հայտարարագրի օգտագործմամբ:

Ապրանքների հայտարարագրի օգտագործմամբ պաշարների մաքսային հայտարարագրման ժամանակ որպես ապրանքների այդպիսի հայտարարագրեր կարող են օգտագործվել տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) ապրանքների բացթողման համար անհրաժեշտ տեղեկություններ պարունակող այլ փաստաթղթեր:

Նշված պաշարների մաքսային հայտարարագրման ժամանակ ապրանքների հայտարարագրում նշման ենթակա տեղեկությունները սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

5. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով և «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների՝ որպես պաշարներ մաքսային հայտարարագրումն իրականացվում է ապրանքների հայտարարագրի օգտագործմամբ:

6. Պաշարների նկատմամբ մաքսային գործառնությունները կատարվում են նույն կերպ՝ անկախ նավերի, օդանավերի կամ գնացքների գրանցման երկրից կամ ազգային պատկանելիությունից:

7. Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու մաքսային հայտարարագրման և պաշարների նկատմամբ այլ մաքսային գործառնությունների կատարման առանձնահատկությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։