Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

Հոդված 378. Մաքսային մարմինների կողմից ռիսկերի կառավարման համակարգի օգտագործումը

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 378. Մաքսային մարմինների կողմից ռիսկերի կառավարման համակարգի օգտագործումը

1. Մաքսային մարմինները ռիսկերի կառավարման համակարգն օգտագործում են մաքսային հսկողության օբյեկտների և ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների ընտրության համար:

2. Մաքսային մարմինները ռիսկերի կառավարման համակարգն օգտագործում են մաքսային հսկողության անցկացման համար՝ ապրանքները մաքսային հսկողության տակ գտնվելու ժամանակահատվածում և սույն Օրենսգրքի 310-րդ հոդվածի 7-րդ կետի երրորդ և չորրորդ պարբերություններով սահմանված ժամկետներում, ինչպես նաև սույն Օրենսգրքի 310-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան մաքսային հսկողության անցկացման համար:

3. Մաքսային մարմինների կողմից ռիսկերի կառավարման համակարգի օգտագործման հիմնական նպատակներն են՝

1) մաքսային հսկողության արդյունավետության ապահովումը.

2) բարձր մակարդակի ռիսկի ոլորտների վրա ուշադրության կենտրոնացումը և մաքսային մարմինների ռեսուրսների արդյունավետ օգտագործման ապահովումը.

3) Միության մաքսային սահմանով այն ապրանքների տեղափոխման արագացման և պարզեցման համար պայմանների ստեղծումը, որոնց նկատմամբ ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների կիրառման անհրաժեշտություն չի հայտնաբերվել:

4. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են մաքսային մարմինների կողմից ռիսկերի կառավարման համակարգի կիրառման լրացուցիչ նպատակներ սահմանվել, այդ թվում՝ ելնելով մաքսային մարմիններին վերապահված խնդիրներից և գործառույթներից:

5. Մաքսային մարմինները ռիսկերի կառավարման համակարգը կարող են օգտագործել Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերով ու ակտերով և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ իրենց վերապահված պետական հսկողության (վերահսկողության) այլ տեսակների իրականացման ժամանակ:

6. Մաքսային մարմինների կողմից ռիսկերի կառավարման համակարգի կիրառման ռազմավարությունը և մարտավարությունը, ինչպես նաև դրա գործունեության կարգը սահմանվում են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ:

Գլուխ 51

Մաքսային մարմինների կողմից ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերը արգելանքի վերցնելը (արգելապահելը)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։