Անցնել բովանդակությանը
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ:

Հոդված 421. Ազատ պահեստները

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 421. Ազատ պահեստները

1. Ազատ պահեստ են համարվում շենքերը (շենքերի մասերը), շենքերի համալիրը, հարմարություններով ապահովված և սարքավորված տարածքները և (կամ) բաց հրապարակները, որոնք գտնվում են պահպանման տակ կամ ֆիզիկական անձանց մուտքի նկատմամբ հսկողության ռեժիմ ունեն և որոնց սահմաններում, սույն Օրենսգրքին համապատասխան, կարող են տեղադրվել և օգտագործվել «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, ինչպես նաև այլ ապրանքներ՝ սույն Օրենսգրքին համապատասխան (այսուհետ սույն գլխում՝ կառույցներ, շինություններ (շինությունների մասեր) և (կամ) բաց հրապարակներ):

2. Ազատ պահեստը համարվում է հիմնված անդամ պետության անձը ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու օրվան հաջորդող օրվանից:

3. Ազատ պահեստի գործունեությունը դադարեցվում է ազատ պահեստների տիրապետողների ռեեստրից ազատ պահեստի տիրապետողին հանելու օրվան հաջորդող օրվանից:

4. Որպես ազատ պահեստ օգտագործվելու համար նախատեսված կամ օգտագործվող կառույցների, շինությունների (շինությունների մասերի) և (կամ) բաց հրապարակների տեղակայման, հարմարություններով ապահովման և սարքավորման պահանջները՝ ներառյալ ազատ պահեստի տարածքի ցանկապատման և սահմանագծի երկայնքով տեսահսկման համակարգի տեղադրման պահանջները, ինչպես նաև ազատ պահեստների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:

5. Ազատ պահեստի տարածքում հսկիչ-անցագրային ռեժիմի ապահովումը՝ ներառյալ այդ տարածք անձանց մուտք գործելու կարգի սահմանումը, իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։