Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 130. Մաքսային ընթացակարգերի գործողության ժամկետները երկարաձգելը

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 130. Մաքսային ընթացակարգերի գործողության ժամկետները երկարաձգելը

1. Մաքսային մարմնի կողմից սահմանված՝ մաքսային ընթացակարգերի գործողության ժամկետը երկարաձգվում է մաքսային մարմնի կողմից մինչև դրա լրանալը, իսկ սույն Օրենսգրքով կամ սույն Օրենսգրքի 165-րդ հոդվածի 3-րդ կետին, 178-րդ հոդվածի 3-րդ կետին և 190-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ դրա լրանալուց հետո սույն Օրենսգրքով նախատեսված ժամկետներում կամ Հանձնաժողովի կողմից որոշվող կամ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող ժամկետներում՝ սույն Օրենսգրքին համապատասխան:

2. Մաքսային մարմնի կողմից սահմանված՝ մաքսային ընթացակարգերի գործողության ժամկետի երկարաձգման կարգը սահմանվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։