Հոդված 6
Հոդված 6
Եզրափակիչ դրույթներ
Սույն Պայմանագիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս է կազմում:
Սույն Պայմանագիրը գերակայում է մաքսային իրավահարաբերությունները կարգավորող՝ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի նկատմամբ, բացառությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի:
Կատարված է Մոսկվա քաղաքում, 2017 թվականի ապրիլի 11-ին, մեկ օրինակից՝ ռուսերենով:
Սույն Պայմանագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Պայմանագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Հայաստանի
Հանրապետությունից Բելառուսի
Հանրապետությունից Ղազախստանի
Հանրապետությունից Ղրղզստանի
Հանրապետությունից Ռուսաստանի
Դաշնությունից
ՀԱՎԵԼՎԱԾ 1
«Եվրասիական տնտեսական միության
մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ
ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ