ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
Հոդված 160. Մաքսային պահեստում պահպանման ժամանակահատվածում ոչ պիտանի դարձած, փչացած կամ վնասված ապրանքները
Հոդված 160. Մաքսային պահեստում պահպանման ժամանակահատվածում ոչ պիտանի դարձած, փչացած կամ վնասված ապրանքները
Մաքսային պահեստում պահպանման ժամանակահատվածում վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչ պիտանի դարձած, փչացած կամ վնասված ապրանքները հայտարարատուի կողմից ընտրված մաքսային ընթացակարգով ձևակերպվելու դեպքում դիտարկվում են որպես ոչ պիտանի, փչացած կամ վնասված վիճակում Միության մաքսային տարածք ներմուծված: