Անցնել բովանդակությանը
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 255. Սահմանումները

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 255. Սահմանումները

Սույն գլխի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը`

«մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծում»՝ անձնական օգտագործման ապրանքների ներմուծում Միության մաքսային տարածք մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ՝ այն դեպքերում և այն պայմանների պահպանման պարագայում, որոնք սահմանվում են Հանձնաժողովի կողմից.

«չուղեկցվող ուղեբեռ»՝ ֆիզիկական անձին պատկանող անձնական օգտագործման ապրանքներ, որոնք Միության մաքսային սահմանով փաստացի տեղափոխման համար տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերով հաստատվող միջազգային փոխադրման (տրանսպորտային առաքման) պայմանագրով փոխանցվել կամ փոխանցվում են փոխադրողին՝ կապված Միության մաքսային տարածք այդ ֆիզիկական անձի մուտքի կամ Միության մաքսային տարածքից նրա մեկնման հետ.

«երկուղի համակարգ»՝ մաքսային հսկողության իրականացման պարզեցված համակարգ, որը թույլ է տալիս Միության մաքսային սահմանով ուղևորվող ֆիզիկական անձանց իրականացնել «կարմիր» և «կանաչ» ուղիների միջև ինքնուրույն ընտրություն.

«ուղեկցվող ուղեբեռ»՝ անձնական օգտագործման ապրանքներ՝ ներառյալ ձեռքի ծանրոցը, որոնք տեղափոխվում են Միության մաքսային սահմանով Միության մաքսային տարածք ֆիզիկական անձի փաստացի մուտքի կամ Միության մաքսային տարածքից նրա մեկնման ժամանակ.

«անձնական օգտագործման ապրանքներ, որոնք առաքվում են փոխադրողի կողմից»՝ անձնական օգտագործման ապրանքներ, որոնք տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերով հաստատվող միջազգային փոխադրման (տրանսպորտային առաքման) պայմանագրով փոխադրողի կողմից Միության մաքսային սահմանով տեղափոխվում են Միության մաքսային սահմանը չհատած ֆիզիկական անձի հասցեով կամ Միության մաքսային սահմանը չհատած ֆիզիկական անձի անունից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։