ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ:
Հոդված 420. Ազատ պահեստի տիրապետողի գործունեությունը
Հոդված 420. Ազատ պահեստի տիրապետողի գործունեությունը
1. Ազատ պահեստի տիրապետողն իրականացնում է «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների տեղադրում և օգտագործում ազատ պահեստում՝ սույն Օրենսգրքին համապատասխան:
2. Ազատ պահեստի տարածքում կարող են իրականացվել ձեռնարկատիրական և այլ տեսակի գործունեություն՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
3. Անդամ պետության օրենսդրությամբ կարող է սահմանվել այդ անդամ պետությունում ստեղծված ազատ պահեստների տարածքում գործունեության առանձին տեսակներ իրականացնելու արգելք: