ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 9. Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը
Հոդված 9. Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը
1. Բոլոր անձինք հավասար հիմքերով սույն Օրենսգրքով կամ սույն Օրենսգրքին համապատասխան սահմանված կարգով և պայմաններով Միության մաքսային սահմանով ապրանքները տեղափոխելու իրավունք ունեն:
2. Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները ենթակա են մաքսային հսկողության՝ սույն Օրենսգրքին համապատասխան: