Հոդված 376. Սահմանումները
Հոդված 376. Սահմանումները
Սույն գլխի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը`
«ռիսկի վերլուծություն»՝ մաքսային մարմինների մոտ առկա տեղեկատվության օգտագործում՝ ռիսկի ոլորտը և ցուցիչները որոշելու համար.
«ռիսկի նույնականացում»՝ գործողություններ, որոնք ուղղված են ռիսկի հայտնաբերմանը, ճանաչմանը և նկարագրմանը.
«ռիսկի ցուցիչ»՝ հատկանիշ կամ հատկանիշների ամբողջություն, որը թույլ է տալիս ընտրել մաքսային հսկողության օբյեկտը.
«ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցներ»՝ սույն Օրենսգրքով նախատեսված՝ մաքսային հսկողության ձևեր, մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցներ, ինչպես նաև սույն Օրենսգրքով և անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված այլ միջոցներ, որոնք կիրառվում են ռիսկերի գնահատման հիման վրա.
«ռիսկի ոլորտ»՝ ռիսկի և պայմանների նկարագրությունը, որոնց դեպքում այն առաջանում է.
«ռիսկի գնահատում»՝ գործողություններ, որոնք ուղղված են ռիսկի նույնականացմանը, վերլուծությանը և ռիսկի մակարդակի որոշմանը.
«ռիսկի պրոֆիլ»՝ ռիսկի ոլորտի, ռիսկի ցուցիչների և ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունը.
«մաքսային ռիսկ (ռիսկ)»՝ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի և անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության չպահպանման հավանականությունը.
«ռիսկերի կառավարում»՝ մաքսային մարմինների համակարգված գործունեություն՝ ուղղված մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի և անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության չպահպանման հետ կապված իրադարձությունների տեղի ունենալու հավանականության և դրանց տեղի ունենալու արդյունքում հնարավոր վնասի նվազեցմանը.
«ռիսկի մակարդակ»՝ մեծություն, որը բնորոշում է մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի և անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության չպահպանման հետ կապված իրադարձության տեղի ունենալու հաճախականության և նշված իրադարձության տեղի ունենալու արդյունքում հնարավոր հետևանքների (վնասի) հարաբերակցությունը: