Անցնել բովանդակությանը
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 455. Անդամ պետությունների առանձին ԱՏԳ-ներում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 455. Անդամ պետությունների առանձին ԱՏԳ-ներում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները

1. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառման՝ սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները կիրառվում են՝

1) 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում գործող երեք ԱՏԳ-ներում, որոնց սահմաններն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են Միության մաքսային սահմանի հատվածների հետ,

2) հինգ ԱՏԳ-ներում, որոնց սահմաններն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են Միության մաքսային սահմանի հատվածների հետ, կամ որոնց սահմաններում տեղակայված են օդային տրանսպորտով Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերը.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող՝ Հայաստանի Հանրապետությունում մեկ ԱՏԳ-ի համար.

Բելառուսի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող՝ Բելառուսի Հանրապետությունում երկու ԱՏԳ-ների համար.

Ղազախստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող՝ Ղազախստանի Հանրապետությունում մեկ ԱՏԳ-ի համար.

Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող՝ Ղրղզստանի Հանրապետությունում մեկ ԱՏԳ-ի համար:

Անդամ պետությունների կողմից տրամադրվող տեղեկատվության հիման վրա՝ Հանձնաժողովը վարում է սույն կետի 2-րդ ենթակետում նշված ԱՏԳ-ների ռեեստրը:

2. Սույն Օրենսգրքի 11-րդ հոդվածին համապատասխան՝ մաքսային մարմիններին տրամադրվող նախնական տեղեկատվությունը կարող է չներկայացվել Միության մաքսային սահմանով տեղափոխվող և սույն հոդվածի 1-ին կետում նշված ԱՏԳ տարածքներ ներմուծվող ապրանքների նկատմամբ, եթե դա նախատեսված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում ստեղծվել են այդ ԱՏԳ-ները:

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ԱՏԳ տարածքներում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ, այլ գործողությունների հետ մեկտեղ՝ թույլատրվում է սույն Օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման գործողությունների իրականացման ժամանակ ապրանքների ծախսում (սպառում) չհանդիսացող սպառումը՝ այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանվող դեպքերում, որի տարածքում է ստեղծվել ԱՏԳ-ն:

Սույն կետին համապատասխան ապրանքների սպառման դեպքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու կարգը սահմանվում է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում է ստեղծվել ԱՏԳ-ը:

4. Անձի կողմից սույն հոդվածի 1-ին կետում նշված ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կարգավիճակը կորցնելու դեպքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունը Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով ավարտվում է՝ հաշվի առնելով այդ ԱՏԳ-ի գործունեության առանձնահատկությունները:

5. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ԱՏԳ-ների նկատմամբ անդամ պետությունների օրենսդրությամբ՝

1) կարող է սահմանվել, որ այդպիսի ԱՏԳ-ների տարածքներում տեղավորման և (կամ) օգտագործման համար «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների նկատմամբ որպես այդպիսի ապրանքների հայտարարատուներ կարող են հանդես գալ այդ ԱՏԳ-ների ռեզիդենտներ (մասնակիցներ, սուբյեկտներ) չհանդիսացող անդամ պետության՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված իրավաբանական անձինք, որի տարածքում ստեղծվել են այդ ԱՏԳ-ները.

2) կարող են սահմանվել դեպքեր, երբ նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ համարվող ԱՏԳ-ների համար սույն Օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման առանձնահատկությունները կիրառվում են այդ ԱՏԳ-ների տարածքներ ներմուծվող ապրանքների նկատմամբ: Այս դեպքերում նշված ԱՏԳ-ների տարածքներ ներմուծվող ապրանքները ենթակա են մաքսային հայտարարագրման՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այնպիսի ժամկետում, որը չի կարող գերազանցել դրանք այդ ԱՏԳ-ի տարածք ներմուծելու օրվանից 4 ամիսը.

3) կարող են սահմանվել այնպիսի մաքսային գործառնությունների իրականացման առանձնահատկություններ, որոնք կապված են ապրանքներն այդ ԱՏԳ-ների տարածքներ ներմուծելիս Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման և ապրանքներն այդ ԱՏԳ-ների տարածքներից արտահանելիս Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման հետ.

4) կարող է սահմանվել, որ սույն Օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերը չեն կիրառվում.

5) կարող է սահմանվել, որ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ժամկետը վրա չի հասնում՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների կորստի դեպքում, եթե նշված ապրանքները կորել են այդ ԱՏԳ-ի տարածքում.

6. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպման ենթակա չեն Ռուսաստանի Դաշնության՝ սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ԱՏԳ-ների տարածքներում գտնվող Միության ապրանքները կամ այդ ԱՏԳ-ների տարածքներ ներմուծվող Միության ապրանքները:

7. Ռուսաստանի Դաշնության՝ Միության մաքսային տարածքի մնացած մասի հետ ընդհանուր ցամաքային սահման ունեցող, սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ԱՏԳ տարածքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները կարող են արտահանվել այդ ԱՏԳ-ի տարածքներից՝ առանց «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու, եթե այդ ապրանքներն այդ ԱՏԳ-ի ռեզիդենտների կողմից սեփական արտադրական և տեխնոլոգիական կարիքների համար արտահանվում են այն անդամ պետության վարչատարածքային կառուցվածքի միավորի տարածքի մնացած մաս, որի տարածքում ստեղծված է այդ ԱՏԳ-ն:

8. Ռուսաստանի Դաշնության՝ Միության մաքսային տարածքի մնացած մասի հետ ընդհանուր ցամաքային սահմաններ չունեցող, սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ԱՏԳ տարածքներում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված տրանսպորտային միջոցները, որոնք սույն հոդվածի 10-րդ կետին համապատասխան՝ օգտագործվում են որպես միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ, կարող են ժամանակավորապես արտահանվել այդ ԱՏԳ-ների տարածքներից՝ առանց «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու:

9. Ռուսաստանի Դաշնության՝ Միության մաքսային տարածքի մնացած մասի հետ ընդհանուր ցամաքային սահմաններ չունեցող, սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ԱՏԳ տարածքներում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված, որպես միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ օգտագործվող տրանսպորտային միջոցների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքների փոխանցումը թույլատրվում է առանց «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու:

Նշված տրանսպորտային միջոցների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքների փոխանցման դեպքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման պայմանները պահպանելու պարտականությունը և այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու պարտականությունը վերապահվում է այն անձին, որին փոխանցվել են տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման այդ իրավունքները:

10. Ռուսաստանի Դաշնության՝ Միության մաքսային տարածքի մնացած մասի հետ ընդհանուր ցամաքային սահմաններ չունեցող, սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ԱՏԳ տարածքներում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և օտարերկրյա ապրանքների կարգավիճակ ունեցող տրանսպորտային միջոցները կարող են օգտագործվել որպես միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ այդ ԱՏԳ տարածքների ու Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքների միջև ապրանքների, ուղևորների և (կամ) ուղեբեռի փոխադրման համար, ինչպես նաև այդ ԱՏԳ տարածքների ու Ռուսաստանի Դաշնության տարածքի մնացած մասի միջև ապրանքների, ուղևորների և (կամ) ուղեբեռի փոխադրման համար՝ հետևյալ պայմանները կատարելու դեպքում՝

1) տրանսպորտային միջոցը գրանցված (կցագրված) է այն վարչատարածքային կառուցվածքի միավորի տարածքում, որի տարածքում ստեղծվել է ԱՏԳ-ն.

2) տրանսպորտային միջոցը գտնվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված իրավաբանական անձի սեփականության ներքո, որի տարածքում ստեղծվել է ԱՏԳ-ն:

11. Այն տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնք սույն հոդվածի 10-րդ կետին համապատասխան կարող են օգտագործվել որպես միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ, կիրառվում են սույն Օրենսգրքի 38-րդ գլխի դրույթները՝ հաշվի առնելով սույն հոդվածի 12-20-րդ կետերով սահմանված առանձնահատկությունները:

12. Միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները չեն կարող օգտագործվել Միության մաքսային տարածքի մնացած մասում բեռների, ուղևորների և (կամ) ուղեբեռի փոխադրման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փոխադրումը սույն հոդվածի 10-րդ կետում նշված ԱՏԳ տարածքների և Ռուսաստանի Դաշնության տարածքի մնացած մասի միջև բեռների, ուղևորների և (կամ) ուղեբեռի փոխադրման մասն է կազմում:

Սույն կետի առաջին պարբերությունում նշված փոխադրումներն իրականացնելիս բեռների և (կամ) ուղեբեռի բեռնման (բեռնաթափման, դատարկման), ուղևորների նստեցման (ցած իջեցման) հետ կապված գործողությունների կատարումը թույլատրվում է միայն Ռուսաստանի Դաշնության տարածքում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործողությունները կատարվում են վթարի կամ անհաղթահարելի ուժի գործողության հետևանքով:

Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում օդանավի հարկադրված վայրէջքից հետո բեռների և (կամ) ուղեբեռի բեռնում (բեռնաթափում, դատարկում), ուղևորների նստեցում (ցած իջեցում) չի թույլատրվում՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի գործողության հետ կապված դեպքերի:

13. Միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվելու ժամկետը կարող է սահմանափակվել այդ անդամ պետության օրենսդրությամբ:

14. Միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները ենթակա են մաքսային հայտարարագրման ու բացթողման՝

1) սույն հոդվածի 10-րդ կետում նշված ԱՏԳ-ների տարածքներից Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներ միջազգային փոխադրում իրականացնելու դեպքում.

միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներն այդ ԱՏԳ-ների տարածքներից Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներ արտահանելու դեպքում,

միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներից այդ ԱՏԳ-ների տարածքներ հետադարձ ներմուծման դեպքում.

2) սույն հոդվածի 10-րդ կետում նշված ԱՏԳ-ների տարածքներից Ռուսաստանի Դաշնության տարածքի մնացած մաս միջազգային փոխադրում իրականացնելու դեպքում.

միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներն այդ ԱՏԳ-ների տարածքներից արտահանելու դեպքում,

միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները Միության մաքսային տարածք ներմուծելու դեպքում.

Միության մաքսային տարածք միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների հետադարձ արտահանման դեպքում.

միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներն այդ ԱՏԳ-ների տարածքներ հետադարձ ներմուծման դեպքում:

15. Սույն հոդվածի 14-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքերում միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրումը, իսկ երկաթուղային տրանսպորտային միջոցների դեպքում՝ նաև սույն հոդվածի 14-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքերում, իրականացվում է սույն Օրենսգրքի 278-րդ հոդվածի 3-6-րդ կետերով սահմանված կարգով:

Սույն հոդվածի 14-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքերում միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրումը, բացառությամբ երկաթուղային տրանսպորտային միջոցների, իրականացվում է միայն տրանսպորտային միջոցի հայտարարագրի օգտագործմամբ, որի ձևը սահմանվում է Հանձնաժողովի կողմից: Նշված դեպքում մաքսային հայտարարագրում անցկացնելիս երրորդ կողմի հետ անդամ պետությունների՝ տրանսպորտի ոլորտի միջազգային պայմանագրերով նախատեսված ստանդարտ փաստաթղթերը չեն կարող օգտագործվել որպես տրանսպորտային միջոցի հայտարարագիր:

16. Սույն հոդվածի 10-րդ կետում նշված ԱՏԳ-ների տարածքներից արտահանված՝ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները Միության մաքսային տարածքի մնացած մաս ներմուծելու դեպքում, բացառությամբ երկաթուղային տրանսպորտային միջոցների, որպես տրանսպորտային միջոցների հայտարարագիր օգտագործվում է այդ ԱՏԳ-ների տարածքներից ապրանքներն արտահանելիս միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրման ժամանակ ներկայացված տրանսպորտային միջոցների հայտարարագիրը:

17. Սույն հոդվածի 14-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությունում նշված դեպքերում միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրման դեպքում, ի հավելումն տրանսպորտային միջոցի հայտարարագրում նշման ենթակա տեղեկությունների, նշվում են տեղեկություններ, որոնցով հաստատվում է այդ տրանսպորտային միջոցները «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպելու փաստը:

18. Այն օդանավերի հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման առանձնահատկությունները, որոնք, սույն հոդվածի 10-րդ կետին համապատասխան, կարող են օգտագործվել որպես միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ, սահմանվում են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում ստեղծվել են ԱՏԳ-ները:

19. Սույն հոդվածի 10-րդ կետում նշված ԱՏԳ-ների տարածքների և Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքների միջև միջազգային փոխադրումներ իրականացնող և Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս գտնվող՝ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները կարող են ձևակերպվել «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով:

Այդ ԱՏԳ-ների տարածքների և Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքների միջև միջազգային փոխադրումներ իրականացնող միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքն օտարերկրյա անձին փոխանցելու դեպքում որպես այդ գործարքի կողմ հանդես եկած՝ այն անդամ պետության անձը, որի տարածքում ստեղծվել է այդ ԱՏԳ-ն, ժամանակավորապես արտահանված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում այդ տրանսպորտային միջոցը ձևակերպում է «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով:

20. Սույն հոդվածի 10-րդ կետում նշված ԱՏԳ-ների տարածքներից արտահանված և այդ ԱՏԳ-ների տարածքներ հետ ներմուծվող միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները պահպանում են օտարերկրյա ապրանքների կարգավիճակը:

21. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները Ռուսաստանի Դաշնության՝ սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ԱՏԳ տարածքներից կարող են արտահանվել՝ առանց «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու՝ այն դեպքերում, եթե այդ ապրանքները՝

ֆիզիկական անձանց կողմից արտահանվում են Միության մաքսային տարածքի մնացած մաս՝ անձնական օգտագործման ապրանքների առնչությամբ սահմանված արժեքային, քաշային և (կամ) քանակական այն նորմերի սահմաններում, որոնց սահմաններում դրանք ներմուծվում են Միության մաքսային տարածք՝ առանց մաքսատուրքեր, հարկեր վճարելու.

ֆիզիկական անձանց կողմից Միության անդամ չհանդիսացող պետության տարածք են արտահանվում՝ որպես անձնական օգտագործման ապրանքներ:

Եթե «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները Միության մաքսային տարածքի մնացած մաս նշված ԱՏԳ-ների տարածքներից ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ՝ արտահանվում են անձնական օգտագործման ապրանքների առնչությամբ սահմանված այն արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերի գերազանցմամբ, որոնց սահմաններում դրանք ներմուծվում են Միության մաքսային տարածք՝ առանց մաքսատուրքեր, հարկեր վճարելու, ապա «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն այս ապրանքների առնչությամբ ավարտվում է ազատ շրջանառության մեջ բացթողմամբ՝ սույն Օրենսգրքի 37-րդ գլխին համապատասխան՝ մաքսատուրքերը, հարկերը վճարելով անձնական օգտագործման ապրանքների առնչությամբ սահմանված միասնական դրույքաչափերով:

22. Ռուսաստանի Դաշնության՝ սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ԱՏԳ այն տարածքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, որի սահմաններն ամբողջությամբ համընկնում են Միության մաքսային սահմանի հատվածների հետ, կարող են ժամանակավորապես արտահանվել այդ ԱՏԳ տարածքից առանց «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու, եթե այդ ապրանքները տրանսպորտային միջոցներ են, որոնք գրանցված են այն անդամ պետության վարչատարածքային կառուցվածքի միավորի տարածքում, որի տարածքում ստեղծվել է այդ ԱՏԳ-ն, և ֆիզիկական անձի կողմից արտահանվում են այդ ԱՏԳ տարածքից՝ որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ՝

1) Միության մաքսային տարածքի մնացած մաս` առավելագույնը երկու ամիս ժամկետով՝ առավելագույնը երկու ամսով այդ ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ.

2) Միության անդամ չհանդիսացող պետության տարածք՝ առանց արտահանման ժամկետի սահմանափակման՝ սույն Օրենսգրքի դրույթներին համապատասխան:

23. Ռուսաստանի Դաշնության՝ սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ԱՏԳ տարածքներում կիրառվող «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունը ավարտվում է՝ առանց ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելու, եթե «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ անձնական օգտագործման ապրանքները, այդ թվում՝ մինչև 2006 թվականի հունվարի 1-ն այդ ԱՏԳ-ների տարածքներ ներմուծված մարդատար ավտոմեքենաները և մարդկանց փոխադրման համար նախատեսված և Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8703 ապրանքային դիրքում դասակարգվող այլ շարժիչային տրանսպորտային միջոցները՝ բացառությամբ մոտոամենագնացների (քվադրոցիկլների), ձյունագնացների և ընդհանուր օգտագործման ճանապարհներով երթևեկելու համար չնախատեսված այլ մարդատար տրանսպորտային միջոցների (սույն հոդվածում այսուհետ՝ ավտոմեքենաներ), և (կամ) կցորդներն արտահանվում են այդ ԱՏԳ-ների տարածքներից այն ֆիզիկական անձանց կողմից, որոնք ավելի վաղ մշտապես բնակվել են անդամ պետության այն վարչատարածքային կառուցվածքի միավորի տարածքում, որտեղ ստեղծվել է այդ ԱՏԳ-ն և որոնք անդամ պետության այն վարչատարածքային կառուցվածքի միավորի տարածքից, որում ստեղծվել է այդ ԱՏԳ-ն, տեղափոխվել են անդամ պետության տարածք մշտական բնակության համար, կամ անդամ պետության գործադիր իշխանության դաշնային մարմինների այն զինծառայողների և պաշտոնատար անձանց կողմից, որոնք անդամ պետության այն վարչատարածքային կառուցվածքի միավորի տարածքից, որում ստեղծվել է այդ ԱՏԳ-ն, մեկնում են ծառայության նոր վայր (սույն հոդվածում այսուհետ՝ տեղափոխվող անձինք).

Սույն կետի առաջին պարբերությունում նշված ապրանքների դեպքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որի տարածքում ստեղծվել է այդ ԱՏԳ-ն՝ առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու՝ անկախ դրանց մաքսային արժեքից ու քաշից, հետևյալ պայմանների կատարման դեպքում՝

արտահանվող ապրանքներն օգտագործման մեջ եղած անձնական օգտագործման ապրանքներ են և ձեռք են բերվել մինչև այն փաստաթղթի տրամադրման օրը, որով հաստատվում է անձի՝ անդամ պետության տարածք, այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, մշտական բնակության տեղափոխված ճանաչվելու փաստը.

անձնական օգտագործման ապրանքների փաստացի արտահանումը նշված ԱՏԳ-ների տարածքից իրականացվում է այն փաստաթղթի տրամադրման օրվանից 18 ամսից ոչ ուշ, որով հաստատվում է անձի՝ անդամ պետության տարածք, այդ պետության օրենսդրությանը համապատասխան, մշտական բնակության տեղափոխված ճանաչվելու փաստը.

այն վարչատարածքային կառուցվածքի միավորի տարածքում տեղակայված մաքսային մարմնին, որտեղ ստեղծվել է նշված ԱՏԳ-ն, տեղափոխվող անձի կամ նրա ընտանիքի անդամի կողմից ներկայացվել են այնպիսի փաստաթղթեր, որոնցով հաստատվում է անձի՝ անդամ պետության տարածք, այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, մշտական բնակության տեղափոխված ճանաչվելու փաստը, կամ այդպիսի փաստաթղթերի՝ սահմանված կարգով հաստատված պատճենները.

նշված ԱՏԳ տարածքից արտահանվող ավտոմեքենաների ու կցորդների թիվը սահմանափակվում է մեկ ավտոմեքենայով և մեկ կցորդով, ու դրանք տեղափոխվող անձի սեփականությունն են.

նշված ԱՏԳ տարածքից արտահանվող ավտոմեքենաների ու կցորդների գրանցումն իրականացվում է անդամ պետության այն վարչատարածքային կառուցվածքի միավորի տարածքում, որտեղ ստեղծվել է այդ ԱՏԳ-ն, տեղափոխվող անձի անունով այն փաստաթղթի տրամադրման օրվանից առնվազն 6 ամիս առաջ, որով հաստատվում է անձի՝ անդամ պետության տարածք, այդ պետության օրենսդրությանը համապատասխան, մշտական բնակության ժամանած (տեղափոխված) ճանաչվելու փաստը:

Նշված ապրանքները Միության ապրանքների կարգավիճակ են ձեռք բերում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու օրվանից:

Անդամ պետության գործադիր իշխանության դաշնային մարմինների այն զինծառայողների ու պաշտոնատար անձանց կողմից, որոնք այն վարչատարածքային կառուցվածքի միավորի տարածքից, որտեղ ստեղծվել է նշված ԱՏԳ-ն, մեկնում են ծառայության նոր վայր՝ որպես անձի՝ անդամ պետության տարածք մշտական բնակության ժամանած (տեղափոխված) ճանաչվելու փաստը հաստատող փաստաթուղթ մաքսային մարմին ներկայացվում են այն փաստաթղթերը, որոնցով հաստատվում են այն վարչատարածքային կառուցվածքի միավորի տարածքից, այդ պետության օրենսդրությանը համապատասխան, ծառայության նոր վայր մեկնելու հիմքերը, որտեղ ստեղծվել է այդ ԱՏԳ-ն:

Սույն կետով նախատեսված՝ մաքսատուրքերից, հարկերից ազատումը տեղափոխվող անձին տրամադրվում է մեկ անգամ:

24. Ռուսաստանի Դաշնության՝ սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ԱՏԳ-ների տարածքներից ֆիզիկական անձանց կողմից արտահանվող՝ Միության ապրանքներ հանդիսացող անձնական օգտագործման ապրանքները Միության մաքսային տարածքի մնացած մաս ներմուծվելու դեպքում պահպանում են Միության ապրանքների կարգավիճակը՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:

25. Միության ապրանքներ հանդիսացող անձնական օգտագործման ապրանքները, որոնք փոխադրողի կողմից Միության մաքսային տարածքի մնացած մասի հետ ընդհանուր ցամաքային սահմաններ չունեցող ԱՏԳ-ների տարածքներից Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով փոխադրման պայմանագրով (բեռնագրով, կոնոսամենտով և այլ փաստաթղթերով) փոխադրվում են Միության մաքսային տարածքի մնացած մաս, սույն Օրենսգրքի 22-րդ և 43-րդ գլուխներին համապատասխան ձևակերպվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով՝ հաշվի առնելով սույն կետի դրույթները:

Անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման Միության մաքսային տարածք ներմուծելու համար սահմանված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերի սահմաններում անձնական օգտագործման նշված ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս չեն տրամադրվում այնպիսի փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ, որոնցով հաստատվում է Միության ապրանքների կարգավիճակը:

26. Անձնական օգտագործման օտարերկրյա ապրանքների դեպքում, մինչև փոխադրման պայմանագրով (բեռնագրով, կոնոսամենտով և այլ փաստաթղթերով) դրանք փոխադրողին փոխանցելը, սույն հոդվածի 25-րդ կետում նշված ԱՏԳ-ների տարածքներից Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով Միության մաքսային տարածքի մնացած մաս դրանք արտահանելու համար ֆիզիկական անձը պարտավոր է իրականացնելու մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնությունները և Միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների մասով սահմանված կարգով վճարելու մաքսատուրքերը, հարկերը՝ բացառությամբ սույն հոդվածի 25-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի:

27. Սույն հոդվածի 25-րդ կետում նշված անձնական օգտագործման ապրանքների մասով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու հետ կապված մաքսային գործառնություններն իրականացնող նշանակման մաքսային մարմին է համարվում այն մաքսային մարմինը, որի գործունեության տարածքում գտնվում է անձնական օգտագործման այդ ապրանքները ստացողը, իսկ երկաթուղային տրանսպորտով փոխադրվող անձնական օգտագործման ապրանքների մասով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու հետ կապված մաքսային գործառնություններն իրականացնող նշանակման մաքսային մարմին՝ այն մաքսային մարմինը, որի գործունեության տարածքում է գտնվում նշանակման կայարանը:

28. Միության ապրանքներ հանդիսացող անձնական օգտագործման ապրանքներով փոստային առաքանիները փոխանցվում են փոստային կապի նշանակված օպերատորին՝ սույն հոդվածի 25-րդ կետում նշված ԱՏԳ-ների տարածքներից Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով Միության մաքսային տարածքի մնացած մաս դրանք արտահանելու համար: Սույն Օրենսգրքի 22-րդ գլխին համապատասխան՝ այդպիսի փոստային առաքանիները ձևակերպվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով՝ հաշվի առնելով սույն հոդվածի 26-րդ կետը:

Առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման Միության մաքսային տարածք ներմուծելու համար սահմանված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերի սահմաններում անձնական օգտագործման ապրանքներով փոստային առաքանիները ֆիզիկական անձի կողմից փոխանցվում են (փոստային փաստաթղթերով) փոստային կապի նշանակված օպերատորին սույն հոդվածի 25-րդ կետում նշված ԱՏԳ-ների տարածքներից Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով Միության մաքսային տարածքի մնացած մաս, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, դրանք արտահանելու համար՝ առանց դրանց կարգավիճակը հաստատող փաստաթղթեր ներկայացնելու:

Անձնական օգտագործման օտարերկրյա ապրանքների դեպքում, մինչև փոխադրման պայմանագրով (փոստային փաստաթղթերով) դրանք փոստային կապի նշանակված օպերատորին փոխանցելը, սույն հոդվածի 25-րդ կետում նշված ԱՏԳ-ների տարածքներից Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով Միության մաքսային տարածքի մնացած մաս դրանք արտահանելու համար ֆիզիկական անձը պարտավոր է իրականացնել մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնությունները և Միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների մասով սահմանված կարգով վճարելու մաքսատուրքերը, հարկերը՝ բացառությամբ սույն հոդվածի 26-րդ կետով նախատեսված դեպքի:

Փոստային վագոններում փոխադրվող՝ անձնական օգտագործման ապրանքներով փոստային առաքանիների մասով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու հետ կապված մաքսային գործառնություններն իրականացնող նշանակման մաքսային մարմին է համարվում այն մաքսային մարմինը, որի գործունեության տարածքում է գտնվում նշանակման կայարանը:

29. Անձնական օգտագործման այն ապրանքները, որոնք Միության մաքսային տարածքի մնացած մասից Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով ուղեկցվող ուղեբեռով սույն հոդվածի 25-րդ կետում նշված ԱՏԳ-ների տարածքներ են արտահանվում ջրային, օդային կամ երկաթուղային տրանսպորտով՝ առանց Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներում միջանկյալ կանգառներ կամ վայրէջքներ կատարելու, և որոնք չեն գտնվում մաքսային հսկողության տակ, այդ ԱՏԳ-ների տարածքներ ներմուծվելիս դիտարկվում են որպես Միության ապրանքներ:

30. Անձնական օգտագործման այն ապրանքները, բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, որոնք ֆիզիկական անձանց կողմից Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով ուղեկցվող ուղեբեռով տեղափոխվում են Միության մաքսային տարածքի մնացած մասի և սույն հոդվածի 25-րդ կետում նշված ԱՏԳ-ների տարածքների միջև, ենթակա չեն մաքսային հայտարարագրման հետևյալ դեպքերում՝

1) անձնական օգտագործման այդ ապրանքները, այդ թվում՝ սույն կետի առաջին պարբերությունում չնշված՝ Միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման այլ ապրանքների հետ միասին, ներմուծվում են Միության մաքսային տարածք այն անձնական օգտագործման ապրանքների մասով սահմանված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերի սահմաններում, որոնց սահմաններում դրանք ներմուծվում են Միության մաքսային տարածք՝ առանց մաքսատուրքեր, հարկեր վճարելու.

2) այդ ապրանքների հետ կապված արգելքներ ու սահմանափակումներ չեն կիրառվում, և չի պահանջվում ներկայացնել այնպիսի փաստաթղթեր, որոնցով հաստատվում է այդ սահմանափակումների պահպանումը:

31. Սույն հոդվածի 30-րդ կետում նշված ապրանքները, սույն հոդվածի 30-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերից բացի այլ դեպքերում, ենթակա են ժամանման վայրում սահմանված կարգով մաքսային հայտարարագրման:

32. Միության ապրանքներ հանդիսացող անձնական օգտագործման այն ապրանքների հետ կապված մաքսային գործառնությունները, որոնք Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվում են Միության մաքսային տարածքի մնացած մասի և սույն հոդվածի 25-րդ կետում նշված ԱՏԳ-ների տարածքների միջև, իրականացվում են՝ հաշվի առնելով այդ ապրանքների նույնականացումը:

Նշված ապրանքների նույնականացումն իրականացվում է մեկնման վայրի մաքսային մարմնի կողմից՝ սույն հոդվածի 33-րդ և 34-րդ կետերով նախատեսված փաստաթղթերի օգտագործմամբ:

33. Անձնական օգտագործման այն ապրանքները, բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, որոնք ֆիզիկական անձանց կողմից Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով ուղեկցվող ուղեբեռով տեղափոխվում են Միության մաքսային տարածքի մնացած մասի և սույն հոդվածի 25-րդ կետում նշված ԱՏԳ-ների տարածքների միջև, ժամանման վայրի մաքսային մարմնի կողմից դիտարկվում են որպես Միության ապրանքներ՝ այդ ապրանքների նույնականացումը հնարավոր դարձնող տեղեկություններ և մեկնման վայրի մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձի կողմից դրված ու նրա անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով և ստորագրությամբ հաստատված «Եվրասիական տնտեսական Միության ապրանքներ» նշում պարունակող ուղևորային մաքսային հայտարարագրի առկայության դեպքում:

34. Անդամ պետությունների տարածքներում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները, որոնք ֆիզիկական անձանց կողմից Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով տեղափոխվում են Միության մաքսային տարածքի մնացած մասի և սույն հոդվածի 25-րդ կետում նշված ԱՏԳ-ների տարածքների միջև, մեկնման վայրի մաքսային մարմնի և ժամանման վայրի մաքսային մարմնի կողմից դիտարկվում են որպես Միության ապրանքներ ու ենթակա չեն մաքսային հայտարարագրման՝ այդ գրանցումը հաստատող և այդ տրանսպորտային միջոցների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումների վերաբերյալ նշումներ չպարունակող փաստաթղթերի առկայության դեպքում:

35. Թույլատրվում է այդ ԱՏԳ-ի տարածքից Միության մաքսային տարածքի մնացած մաս առավելագույնը երկու ամսով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման այն տրանսպորտային միջոցների ժամանակավոր արտահանումը, որոնք ձևակերպված են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով այն ԱՏԳ-ի տարածքում, որի սահմաններն ամբողջությամբ համընկնում են Միության մաքսային սահմանի հատվածների հետ, և որոնք գրանցված են Միության այն անդամ պետության վարչատարածքային կառուցվածքի միավորի տարածքում, որի տարածքում ստեղծվել է այդ ԱՏԳ-ն՝ այդ ԱՏԳ տարածքից մեկնման վայրում և Միության մաքսային տարածքի մնացած մաս ժամանման վայրում դրանց մաքսային հայտարարագրման պայմանով: Ընդ որում, մեկնման վայրի մաքսային մարմնին տրամադրվում է անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում անձնական օգտագործման այն տրանսպորտային միջոցների համար սահմանված չափով, որոնք գրանցված են Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներում, և որոնք ներմուծվում են Միության մաքսային տարածք՝ սույն Օրենսգրքի 271-րդ հոդվածով նախատեսված կարգով՝ հաշվի առնելով սույն կետի երկրորդ պարբերությունը:

Ավելի, քան վեց ամիս տրանսպորտային միջոցի սեփականատերը հանդիսացող և մաքսային մարմին դիմելու օրվա դրությամբ սահմանված ժամկետներում մաքսային վճարների վճարման գծով չկատարված պահանջներ չունեցող ֆիզիկական անձի կողմից (այդ ֆիզիկական անձի վստահված անձի կողմից, որն ունի անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը ժամանակավորապես արտահանելու իրավունք) անձնական օգտագործման այն տրանսպորտային միջոցը Միության մաքսային տարածքի մնացած մաս ժամանակավորապես արտահանելու դեպքում, որը ձևակերպված է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով այդ ԱՏԳ տարածքում և գրանցված է վարչատարածքային կառուցվածքի միավորի տարածքում, որտեղ ստեղծվել է այդ ԱՏԳ-ն, և այն անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված վարչական իրավախախտումների համար տվյալ անձին վարչական պատասխանատվության չենթարկելու փաստերի բացակայության դեպքում, որի տարածքում ստեղծվել է այդ ԱՏԳ-ն, մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում չի տրամադրվում՝ բացառությամբ այն դեպքի, երբ անձնական օգտագործման երկրորդ և հաջորդող տրանսպորտային միջոցները ժամանակավորապես արտահանվում են մինչև իր կողմից ավելի վաղ արտահանված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի հետադարձ ներմուծումն այդ ԱՏԳ տարածք:

Եթե ֆիզիկական անձը կատարում է սույն կետի առաջին և երկրորդ պարբերություններով նախատեսված պայմանները, ապա մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձն ուղևորային մաքսային հայտարարագրում կատարում է «Արտահանումը Եվրասիական տնտեսական Միության մաքսային տարածքի մնացած մաս թույլատրվում է» նշումը, որը հաստատվում է այդ անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով և ստորագրությամբ:

Սույն կետի առաջին և երկրորդ պարբերություններում նշված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն ենթակա չեն ներմուծման Միության մաքսային տարածքի մնացած մաս այն դեպքում, երբ ներմուծումն իրականացնող անձը չունի սույն կետի երրորդ պարբերությամբ նախատեսված նշումը պարունակող մաքսային հայտարարագիր:

Այն դեպքում, երբ ավելի վաղ արտահանված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների փաստացի արտահանումն իրականացրած ֆիզիկական անձանց կողմից մինչև սահմանված ժամկետի լրանալը հետ չեն ներմուծվում այդ ԱՏԳ-ի տարածք, այդ տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերը, հարկերը մեկնման վայրի մաքսային մարմնի կողմից գանձվում են մաքսատուրքերի, հարկերի համապատասխան այն գումարների չափերով, որոնք վճարման ենթակա կլինեին այդ տրանսպորտային միջոցներն ազատ շրջանառության համար բացթողման դեպքում և որոնք հաշվարկված են ուղևորային մաքսային այն հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ, որին համապատասխան անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները ժամանակավորապես արտահանվել են այդ ԱՏԳ տարածքից Միության մաքսային տարածքի մնացած մաս ներմուծվելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները ոչնչացվել են վթարի կամ անհաղթահարելի ուժի գործողության հետևանքով, ինչպես նաև ձևակերպվել են այլ մաքսային ընթացակարգով կամ դրվել են ազատ շրջանառության մեջ:

Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն այլ մաքսային ընթացակարգով ձևակերպելու կամ ազատ շրջանառության մեջ դնելու հետ կապված մաքսային գործառնություններն իրականացվում են այդ ԱՏԳ-ի տարածքում տեղակայված մաքսային մարմինների կողմից:

Հայտարարատուի գրավոր ձևով (ազատ ձևով) հիմնավորված դիմումի հիման վրա սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետը մեկնման վայրի մաքսային մարմնի կողմից կարող է մեկ անգամ երկարաձգվել երկու ամսով՝ առանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը մաքսային մարմին փաստացի ներկայացնելու:

36. Անձնական օգտագործման այն տրանսպորտային միջոցները, որոնք Ռուսաստանի Դաշնության տարածքում հանվել են գրանցման հաշվառումից և ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվում են սույն հոդվածի 25-րդ կետում նշված ԱՏԳ տարածքների և Միության մաքսային տարածքի մնացած մասի միջև Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով, ժամանման վայրի մաքսային մարմնի կողմից դիտվում են որպես Միության ապրանքներ՝ այդ տրանսպորտային միջոցների նույնականացումը հնարավոր դարձնող տեղեկություններ և մեկնման վայրի մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձի կողմից դրված ու նրա անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով և ստորագրությամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության ապրանքներ» նշում պարունակող ուղևորային մաքսային հայտարարագրի առկայության դեպքում:

37. Եթե օտարերկրյա ապրանքներ համարվող անձնական օգտագործման ապրանքները, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությունում նշված ապրանքների, Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով ֆիզիկական անձանց կողմից սույն հոդվածի 25-րդ կետում նշված ԱՏԳ-ների տարածքներից արտահանվում են Միության մաքսային տարածքի մնացած մաս այն արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերի գերազանցմամբ, որոնք սահմանված են անձնական օգտագործման ապրանքների մասով և որոնց սահմաններում դրանք ներմուծվում են Միության մաքսային տարածք առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման, ապա մեկնման վայրի մաքսային մարմնի կողմից մաքսատուրքերը, հարկերը գանձվում են Միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների մասով սահմանված չափով:

Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով ֆիզիկական անձանց կողմից սույն հոդվածի 25-րդ կետում նշված ԱՏԳ-ների տարածքներից Միության մաքսային տարածքի մնացած մաս այդ ԱՏԳ տարածքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված տրանսպորտային միջոցները որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ արտահանվելու դեպքում այդ ԱՏԳ տարածքում տեղակայված մեկնման վայրի մաքսային մարմնի կողմից գանձվում են մաքսատուրքեր, հարկեր Միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար սահմանված չափով՝ բացառությամբ սույն հոդվածի 35-րդ կետով նախատեսված դեպքերի:

38. Սույն հոդվածի 27-37-րդ կետերի դրույթները չեն տարածվում Միության ապրանքներ համարվող անձնական օգտագործման ապրանքների վրա, որոնք սույն հոդվածի 25-րդ կետում նշված ԱՏԳ-ների տարածքներից օդային տրանսպորտով փոխադրվում են Միության մաքսային տարածքի մնացած մաս՝ առանց Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում օդանավով վայրէջք կատարելու:

39. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման սույն կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում:

Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետ է համարվում՝

1) եթե սույն հոդվածի 10-րդ կետում նշված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների օգտագործման՝ սույն Օրենսգրքով սահմանված պայմանները խախտվում են սույն հոդվածի 10-րդ կետում նշված ԱՏԳ տարածքների և Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքների միջև ապրանքների, ուղևորների, ուղեբեռի փոխադրում իրականացնելիս կամ սույն հոդվածի 10-րդ կետում նշված ԱՏԳ տարածքների և Ռուսաստանի Դաշնության մնացած տարածքի միջև ապրանքների, ուղևորների, ուղեբեռի փոխադրում իրականացնելիս՝ այդ պայմանները խախտելու առաջին օրը, իսկ եթե այդ օրը սահմանված չէ՝ այդպիսի խախտման վերաբերյալ փաստը բացահայտելու օրը.

2) եթե «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը ֆիզիկական անձի կողմից սույն հոդվածի 25-րդ կետում նշված ԱՏԳ-ների տարածքներից Միության մաքսային տարածքի մնացած մաս արտահանելու՝ սույն հոդվածի 35-րդ կետում նշված պայմանները խախտվում են՝ այդ պայմանները խախտելու առաջին օրը, իսկ եթե այդ օրը սահմանված չէ, ապա այդ խախտման փաստը բացահայտելու օրը.

3) եթե «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները ֆիզիկական անձանց կողմից այն վարչատարածքային կառուցվածքի միավորի տարածքից, որտեղ ստեղծվել է Ռուսաստանի Դաշնության՝ սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված, Միության մաքսային տարածքի մնացած մասի հետ ընդհանուր ցամաքային սահման ունեցող ԱՏԳ-ն, արտահանվում են Միության մաքսային տարածքի մնացած մաս, ապա՝ այն վարչատարածքային կառուցվածքի միավորի տարածքից, որտեղ ստեղծվել է այդ ԱՏԳ-ն, ապրանքներն արտահանելու օրը, իսկ եթե այդ օրը սահմանված չէ, ապա այդ արտահանման փաստը բացահայտելու օրը.

4) եթե ֆիզիկական անձանց կողմից օգտագործվում են սույն կետի 3-րդ ենթակետում նշված ԱՏԳ-ի տարածքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և այն վարչատարածքային կառուցվածքի միավորի տարածքի մնացած մաս ոչ անձնական օգտագործման համար արտահանված, անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները, որտեղ ստեղծվել է այդ ԱՏԳ-ն, ապա՝ այլ նպատակներով օգտագործելու առաջին օրը, իսկ եթե այդ օրը սահմանված չէ, ապա այդ խախտման փաստը բացահայտելու օրը.

5) եթե սույն կետի 3-րդ ենթակետում նշված ԱՏԳ-ի տարածքում ԱՏԳ-ի մասնակցի կողմից որպես սեփական արտադրական և տեխնոլոգիական կարիքների համար նախատեսված ապրանքներ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներն այն վարչատարածքային կառուցվածքի միավորի տարածքից, որտեղ ստեղծվել է այդ ԱՏԳ-ն, արտահանվել են Միության մաքսային տարածքի մնացած մաս, ապա՝ այդ վարչատարածքային կառուցվածքի միավորի տարածքից այդպիսի ապրանքների արտահանման օրը, իսկ եթե այդ օրը սահմանված չէ, ապա այն օրը, երբ բացահայտվել է այդ արտահանման փաստը.

6) եթե սույն կետի 3-րդ ենթակետում նշված ԱՏԳ-ի մասնակցի կողմից վարչատարածքային կառուցվածքի միավորի տարածքի մնացած այն մաս ավելի վաղ արտահանված ապրանքները, որտեղ ստեղծվել է այդ ԱՏԳ-ն, օգտագործվում են սեփական արտադրական և տեխնոլոգիական կարիքների համար, սեփական արտադրական և տեխնոլոգիական կարիքներից տարբերվող նպատակներով՝ ապրանքներն այլ նպատակներով օգտագործելու առաջին օրը, իսկ եթե այդ օրը սահմանված չէ՝ այդ խախտման փաստը հայտնաբերելու օրը:

40. Սույն հոդվածի 39-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարներին համապատասխանող այնպիսի չափերով, որոնք ենթակա կլինեին վճարման, եթե ապրանքները ձևակերպված լինեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ առանց սակագնային առանձնաշնորհումների և ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կիրառման: Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են ապրանքները «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։