Անցնել բովանդակությանը
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ:

Հոդված 408. Մաքսային փոխադրողների ռեեստրից հանելու հիմքերը

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 408. Մաքսային փոխադրողների ռեեստրից հանելու հիմքերը

1. Մաքսային փոխադրողների ռեեստրից մաքսային փոխադրողին հանելու հիմքերը հետևյալն են՝

1) մաքսային փոխադրողի կողմից սույն Օրենսգրքի 409-րդ հոդվածի երկրորդից վեցերորդ պարբերություններով նախատեսված պարտականությունները չկատարելը.

2) մաքսային փոխադրողի դիմումը՝ իրեն մաքսային փոխադրողների ռեեստրից հանելու մասին.

3) մաքսային փոխադրողների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի լուծարումը.

4) մաքսային փոխադրողների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի վերակազմակերպումը՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող դեպքերի:

2. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել այլ հիմքեր մաքսային փոխադրողների ռեեստրից մաքսային փոխադրողին հանելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։