Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 128. Ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելը

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 128. Ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելը

1. Սույն Օրենսգրքի 83-րդ հոդվածում նշված անձինք իրավունք ունեն ընտրելու սույն Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգը ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ այն հայտագրելու, կամ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքները բացթողման համար հայտագրելու, կամ ապրանքները նավահանգստային ԱՏԳ-ի կամ լոգիստիկ ԱՏԳ-ի տարածք ներմուծելու միջոցով:

2. Ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելն սկսվում է մաքսային հայտարարագիրը կամ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը մաքսային մարմին ներկայացնելու պահից, եթե սույն Օրենսգրքով այլ բան սահմանված չէ, և ավարտվում է ապրանքների բացթողմամբ՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքի:

3. Ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու օր է համարվում ապրանքների բացթողման օրը՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքի:

4. Ապրանքները հայտագրված մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանների կատարումը հաստատելու պարտականությունը դրվում է հայտարարատուի վրա:

5. Սանիտարակարանտինային, անասնաբուժական, կարանտինային բուսասանիտարական և պետական հսկողության (վերահսկման) այլ տեսակների ենթակա ապրանքները ձևակերպվում են մաքսային ընթացակարգով միայն պետական հսկողության (վերահսկման) համապատասխան տեսակի իրականացումից հետո:

6. Եթե ոչ սակագնային կարգավորման միջոց սահմանելիս սահմանվում են մաքսային ընթացակարգեր, որոնցով չի թույլատրվում ձևակերպել ապրանքներ, որոնց առնչությամբ սահմանվում է այդպիսի միջոց, ապա նշված ապրանքները ենթակա չեն այդպիսի մաքսային ընթացակարգերով ձևակերպման՝ անկախ սույն բաժնի դրույթներից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։