Անցնել բովանդակությանը
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 264. Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 264. Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը

1. Օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից՝ Միության անդամ չհանդիսացող պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Միության մաքսային տարածք թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով:

Սույն Օրենսգրքի 259-րդ հոդվածի 2-րդ կետում նշված օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից՝ անդամ պետություններում և Միության անդամ չհանդիսացող պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Միության մաքսային տարածք թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով:

Անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից՝ Միության անդամ չհանդիսացող պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Միության մաքսային տարածք թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին և 4-րդ կետերի դրույթները չեն կիրառվում Միության անդամ չհանդիսացող պետությունում գրանցված և անդամ պետություններում ու Միության անդամ չհանդիսացող պետությունում չգրանցված՝ այն ֆիզիկական անձանց կողմից Միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծվող տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնք, սույն Օրենսգրքի 298-րդ և 299-րդ հոդվածներին համապատասխան, իրավունք ունեն առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման, Միության մաքսային տարածք ներմուծելու անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ:

Նշված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Միության մաքսային տարածք թույլատրվում է ժամանման պետության օրենսդրությանը համապատասխան հաստատվող՝ այդ պետությունում նշված ֆիզիկական անձանց արտոնություններ տրամադրելու ժամկետում:

Նշված ժամկետը երկարաձգելու դեպքում անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների՝ Միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծման ժամկետը երկարաձգվում է մաքսային մարմնի կողմից՝ սույն կետի առաջին պարբերության մեջ նշված անձանց դիմումների հիման վրա՝ այդ երկարաձգման համար սահմանված ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կետի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, բացառությամբ անդամ պետությունների այն ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, որոնք Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս տեղակայված՝ անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներ, անդամ պետությունների հյուպատոսական հիմնարկների աշխատողներ, միջազգային կազմակերպություններին կից՝ անդամ պետությունների ներկայացուցիչներ են, ժամանակավոր ներմուծումը Միության մաքսային տարածք թույլատրվում է սույն Օրենսգրքի 271-րդ հոդվածին համապատասխան մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունների կատարման ապահովումը տրամադրելու պայմանով:

4. Միության մաքսային տարածքից չարտահանված՝ օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից նախկինում ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների առկայության դեպքում այդպիսի անձանց կողմից Միության անդամ չհանդիսացող պետություններում գրանցված երկրորդ և հաջորդ տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Միության մաքսային տարածք թույլատրվում է սույն Օրենսգրքի 271-րդ հոդվածին համապատասխան մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունների կատարումն ապահովելու պայմանով:

Սույն կետի կիրառման նպատակներով անձնական օգտագործման տրանսպորտային երկրորդ և հաջորդող տրանսպորտային միջոցներ ասելով ենթադրվում է նույն տեսակի անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ (ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոց, ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցի կցանք, նավ կամ օդանավ), ինչ և նախկինում Միության մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծված և Միության մաքսային տարածքից չարտահանված անձնական օգտագործման տրանսպորտային միջոց:

5. Ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները, մինչև այն ժամկետի լրանալը, որի ընթացքում այդ տրանսպորտային միջոցները կարող են ժամանակավոր գտնվել Միության մաքսային տարածքում, Միության մաքսային տարածքից արտահանման, ազատ շրջանառության համար բացթողման կամ սույն հոդվածին համապատասխան այլ նպատակներով ենթակա են մաքսային հայտարարագրման, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները դատարանի որոշմամբ բռնագրավվել կամ դարձվել են անդամ պետության սեփականություն (եկամուտ) կամ, սույն Օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին կամ 382-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան, ձեռք են բերել Միության ապրանքների կարգավիճակ կամ, նշված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների հետ կապված, ի հայտ են եկել սույն Օրենսգրքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի 8-րդ ենթակետով նախատեսված հանգամանքներ:

Մինչև այն ժամկետի լրանալը, որի ընթացքում ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները կարող են ժամանակավոր գտնվել Միության մաքսային տարածքում, հայտարարատուն իրավունք ունի այդ տրանսպորտային միջոցները սույն Օրենսգրքով սահմանված կարգով ձևակերպելու «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով:

Այն ժամկետը լրանալու դեպքում, որի ընթացքում ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները կարող են ժամանակավոր գտնվել Միության մաքսային տարածքում, այդ տրանսպորտային միջոցները սույն Օրենսգրքով սահմանված կարգով ձևակերպվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով, կամ այդ տրանսպորտային միջոցների համար իրականացվում է մաքսային հայտարարագրում՝ արտահանման, ազատ շրջանառության համար բացթողման կամ սույն հոդվածին համապատասխան այլ նպատակներով:

Ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, առգրավելու կամ դրանց վրա արգելանք դնելու դեպքում անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցների համար ժամանակավոր ներմուծման ժամկետի ընթացքը կասեցվում է:

Ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների առգրավումը կամ դրանց վրա արգելանք դնելը վերացնելու մասին որոշում ընդունելու դեպքում անձնական օգտագործման այդ ապրանքների համար սահմանված ժամկետի ընթացքը վերսկսվում է այդ որոշումն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցների առգրավումը կամ դրանց վրա արգելանք դնելը կապված է եղել ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները Միության մաքսային տարածքում փոխանցելու՝ սույն հոդվածի 9-րդ կետով նախատեսված պայմանը հայտարարատուի կողմից խախտելու հետ:

Ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման այն տրանսպորտային միջոցները, որոնց հետ կապված, մինչև սույն հոդվածի 1-ին կետում կամ 2-րդ կետում նշված ժամկետը լրանալը չեն իրականացվել սույն կետով նախատեսված գործողություններ, արգելանքի են վերցվում (արգելապահվում են) այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի տարածքում գտնվում են այդ տրանսպորտային միջոցները՝ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան, բացառությամբ այն դեպքի, երբ մինչև այդպիսի արգելանքի տակ վերցնելն ի հայտ են եկել սույն Օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետում նշված հանգամանքները:

6. Ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները Միության մաքսային տարածքում պետք է գտնվեն հայտարարատուի փաստացի տիրապետման և օգտագործման տակ, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածով:

Ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները կարող են հայտարարատուի կողմից փոխանցվել այլ անձի, այդ թվում՝ այն անձին, որին սեփականության իրավունքով պատկանում է այդ տրանսպորտային միջոցը՝ սույն հոդվածով սահմանված դեպքերում և պայմաններով:

7. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների փոխանցումը թույլատրվում է, եթե անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցները փոխանցվում են՝

1) այն ֆիզիկական անձանց, որոնք, սույն Օրենսգրքի 298-րդ և 299-րդ հոդվածներին համապատասխան, իրավունք ունեն առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման Միության մաքսային տարածք ներմուծելու անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ՝ այդ փոխանցումն իրականացնող ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցները Միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծելու նպատակով մաքսային հայտարարագրում իրականացնելուց հետո:

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված անձանց՝ այդ փոխանցումն իրականացնող ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցներն ազատ շրջանառության համար բաց թողնելու նպատակով մաքսային հայտարարագրում իրականացնելուց հետո:

8. Առանց մաքսային մարմնի թույլտվության և առանց մաքսային հայտարարագրի թույլատրվում է հայտարարատուի կողմից անձնական օգտագործման հետևյալ տրանսպորտային միջոցների փոխանցումը՝

1) ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը՝ այլ անձանց տիրապետմանը՝ տեխնիկական սպասարկում, վերանորոգում (բացառությամբ կապիտալ վերանորոգման, արդիականացման) իրականացնելու և (կամ) դրանք պահպանելու համար.

2) անդամ պետության ֆիզիկական անձի կողմից ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը՝ նրա ծնողներին, երեխաներին, գրանցված ամուսնության մեջ գտնվող ամուսնուն (կնոջը).

3) օտարերկրյա ֆիզիկական անձի կողմից ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը՝ օտարերկրյա այլ ֆիզիկական անձանց.

4) ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման նավը կամ օդանավը՝ նավի նավապետին, օդանավի հրամանատարին, տվյալ տրանսպորտային միջոցի շահագործման նպատակով կառավարման անձնակազմի անդամներին այն դեպքերում, երբ նավի տեխնիկական սարքվածքը չի ենթադրում առանց նշված անձանց մասնակցության դրա շահագործումը.

5) անդամ պետության դիվանագիտական ներկայացուցչության և (կամ) հյուպատոսական հիմնարկի, Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս տեղակայված միջազգային կազմակերպությանը կից՝ անդամ պետության ներկայացուցչության անունով գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը, որը ժամանակավոր ներմուծվել է անդամ պետության՝ այդ դիվանագիտական ներկայացուցչությունում և (կամ) հյուպատոսական հիմնարկում, միջազգային կազմակերպությանը կից՝ անդամ պետության ներկայացուցչությունում աշխատող ֆիզիկական անձի կողմից՝ անդամ պետության այդ դիվանագիտական ներկայացուցչության և (կամ) անդամ պետության հյուպատոսական հիմնարկի, Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս տեղակայված միջազգային կազմակերպությանը կից՝ անդամ պետության ներկայացուցչության այլ աշխատակիցների համար:

9. Մաքսային մարմնի թույլտվությամբ և առանց մաքսային հայտարարագրի թույլատրվում է հայտարարատուի կողմից հետևյալ տրանսպորտային միջոցների փոխանցումը՝

1) օտարերկրյա ֆիզիկական անձի կողմից ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը՝ անդամ պետության ֆիզիկական անձին՝ սույն Օրենսգրքի 271-րդ հոդվածին համապատասխան մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու պայմանով.

2) ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը՝ այլ անձի՝ անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցը Միության մաքսային տարածքից արտահանելու համար, եթե այդ արտահանումը չի կարող իրականացվել հայտարարատուի կողմից՝ նրա մահվան, ծանր հիվանդության կամ օբյեկտիվ այլ պատճառով:

10. Սույն հոդվածի 9-րդ կետի առաջին պարբերությունում նշված՝ մաքսային մարմնի թույլտվության ձևը և մաքսային մարմնի կողմից դրա տրման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից:

11. Այն ֆիզիկական անձինք, որոնց կողմից ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը փոխանցվել է սույն հոդվածի 8-րդ և 9-րդ կետերով սահմանված պայմաններով, իրավունք չունեն այդ տրանսպորտային միջոցը Միության մաքսային տարածքում փոխանցելու այլ անձանց՝ բացառությամբ հայտարարատուի:

12. Սույն հոդվածի 7-9-րդ կետերով սահմանված դեպքերից տարբեր այլ դեպքերում հայտարարատուի կողմից՝ Միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների փոխանցումը թույլատրվում է ազատ շրջանառության նպատակով դրանց մաքսային հայտարարագրումն իրականացնելուց հետո:

Սույն հոդվածի 7-9-րդ հոդվածներով սահմանված դեպքերից տարբեր այլ դեպքերում՝ ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն ազատ շրջանառության համար բաց թողնելու նպատակով մինչև դրանց մաքսային հայտարարագրումը փոխանցելու փաստեր հայտնաբերելու դեպքում այդ տրանսպորտային միջոցներն արգելանքի են վերցվում (արգելապահվում են) այն անդամ պետության մաքսային մարմինների կողմից, որի տարածքում հայտնաբերվել են նշված խախտումները, և որտեղ գտնվում են այդ տրանսպորտային միջոցները՝ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան:

13. Սույն հոդվածի 8-9-րդ կետերով սահմանված դեպքերում Միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների՝ հայտարարատուի կողմից այլ անձանց փոխանցմամբ հայտարարատուն չի ազատվում սույն հոդվածով սահմանված պահանջները պահպանելու պարտավորությունից, ինչպես նաև չի կասեցվում կամ չի երկարաձգվում անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման ժամկետը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։