Հոդված 318. Միության մաքսային սահմանի վրա պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնող անդամ պետությունների մաքսային մարմինների և պետական մարմինների փոխգործակցությունը
Հոդված 318. Միության մաքսային սահմանի վրա պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնող անդամ պետությունների մաքսային մարմինների և պետական մարմինների փոխգործակցությունը
1. Միության մաքսային սահմանով տեղափոխվող և Միության մաքսային սահմանի վրա պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնող՝ անդամ պետությունների այլ պետական մարմինների կողմից հսկողության ենթակա ապրանքների մաքսային հսկողություն անցկացնելիս մաքսային մարմիններն ապահովում են հսկողության անցկացման ընդհանուր համակարգումը՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող կարգով:
2. Միության մաքսային սահմանի վրա պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնող անդամ պետությունների մաքսային մարմինները և պետական մարմինները փոխանակում են փաստաթղթեր և (կամ) տեղեկատվություն (տեղեկություններ), որոնք անհրաժեշտ են տեղեկատվական համակարգերի կիրառմամբ մաքսային և պետական հսկողության (վերահսկողության) այլ տեսակների անցկացման համար:
3. Միության մաքսային սահմանով ապրանքները տեղափոխելիս պետական հսկողության (վերահսկողության) անցկացումն արագացնելու նպատակով մաքսային զննումը կարող է անցկացվել Միության մաքսային սահմանի վրա պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնող՝ անդամ պետությունների պետական մարմինների մասնակցությամբ: