Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

Հոդված 388. Սահմանումները

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 388. Սահմանումները

Սույն գլխի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը`

«մաքսային փորձագետի (փորձագետի) եզրակացություն»՝ մաքսային փաստաթուղթ, որը պարունակում է անցկացված հետազոտությունների և (կամ) փորձարկումների արդյունքներ և մաքսային փորձաքննության եզրահանգումներ՝ առաջադրված հարցերին պատասխանների ձևով.

«նմուշ»՝ ապրանքի միավոր, որը համապատասխանում է ապրանքի ամբողջ խմբաքանակի կառուցվածքին, կազմին և հատկանիշներին, կամ եզակի օբյեկտ (ապրանք՝ ապրանքի խմբաքանակի բացակայության դեպքում), որի ընտրությունը, հետագա ուսումնասիրության նպատակներով, արձանագրվում է սահմանված կարգով.

«փորձանմուշ»՝ ապրանքի մաս, որը բնութագրում է ներկայացվող և ուսումնասիրվող ապրանքի ողջ ծավալի կազմը և հատկանիշները և որի ընտրությունն անցկացվում է սահմանված կարգով.

«մաքսային փորձաքննություն»՝ հետազոտություններ և փորձարկումներ, որոնք անցկացվում են մաքսային փորձագետների (փորձագետների) կողմից՝ մաքսային մարմիններին վերապահված խնդիրների լուծման համար մասնագիտական և (կամ) գիտական գիտելիքների օգտագործմամբ.

«մաքսային փորձագետ»՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձ, որը լիազորված է անցկացնելու մաքսային փորձաքննություն և ունի անհրաժեշտ մասնագիտական և (կամ) գիտական գիտելիքներ.

«լիազորված մաքսային մարմին»՝ մաքսային մարմին, որը, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, լիազորված է մաքսային փորձաքննություն անցկացնելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։