Հոդված 394. Մաքսային փորձագետի (փորձագետի) իրավունքներն ու պարտականությունները մաքսային փորձաքննություն անցկացնելիս
Հոդված 394. Մաքսային փորձագետի (փորձագետի) իրավունքներն ու պարտականությունները մաքսային փորձաքննություն անցկացնելիս
1. Մաքսային փորձաքննություն անցկացնելիս մաքսային փորձագետը (փորձագետը) իրավունք ունի՝
1) ծանոթանալու մաքսային փորձաքննության անցկացմանն առնչվող նյութերին.
2) ներգրավելու այլ մաքսային փորձագետների մաքսային փորձաքննության գործում՝ լիազորված մաքսային մարմնի ղեկավարի (պետի) համաձայնությամբ.
3) հրաժարվելու մաքսային փորձաքննություն կատարելուց նյութերը և փաստաթղթերը, ապրանքների փորձանմուշները և (կամ) նմուշները ստանալու օրվանից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում, եթե առաջադրված հարցերը դուրս են իր իրավասությունների շրջանակից, կամ պատասխաններ տալուց այն հարցերին, որոնք չեն մտնում իր իրավասությունների մեջ.
4) գրավոր պահանջելու մաքսային փորձաքննությունն անցկացնելու համար անհրաժեշտ լրացուցիչ նյութեր և փաստաթղթեր, այդ թվում՝ ապրանքների փորձանմուշներ և (կամ) նմուշներ մաքսային փորձաքննությունն անցկացնելու համար նյութերը ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում.
5) հստակեցնելու իր առջև դրված հարցերը՝ իր մասնագիտական և (կամ) գիտական գիտելիքներին և հմտություններին համապատասխան.
6) ներառելու եզրահանգումներ մաքսային փորձագետի (փորձագետի) եզրակացության մեջ մաքսային մարմինների համար նշանակություն ունեցող այն հանգամանքների մասին, որոնց առնչությամբ հարցեր չեն առաջադրվել.
7) օգտվելու մասնագիտական և այլ աղբյուրներում հրապարակված գիտատեխնիկական տեղեկատվությունից.
8) օգտագործելու ապրանքների փորձանմուշների և (կամ) նմուշների սեփական փորձարկումների ու հետազոտությունների արդյունքները և (կամ) հետազոտական կամ փորձագիտական այլ կազմակերպությունների կողմից անցկացված՝ ապրանքների փորձանմուշների և (կամ) նմուշների հետազոտությունների արդյունքները:
2. Մաքսային փորձաքննություն անցկացնելիս մաքսային փորձագետը (փորձագետը) պարտավոր է՝
1) ծանոթանալ մաքսային փորձաքննությանն առնչվող նյութերին.
2) նյութերը, փաստաթղթերը, ապրանքների փորձանմուշները և (կամ) նմուշները ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում հրաժարվել մաքսային փորձաքննություն անցկացնելուց, եթե ապրանքների փորձանմուշների և (կամ) նմուշների քանակը բավարար չէ դրա կատարման համար.
3) նախապատրաստել մաքսային փորձագետի եզրակացությունը՝ հետազոտությունների արդյունքների ամբողջական, համակողմանի և օբյեկտիվ գնահատման հիման վրա.
4) չհրապարակել մաքսային փորձաքննության անցկացման արդյունքում ստացված տեղեկությունները և չփոխանցել դրանք երրորդ անձանց՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
5) պահպանել մաքսային փորձաքննություն անցկացնելու համար սահմանված ժամկետները:
3. Պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում մաքսային փորձագետը պատասխանատվություն է կրում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: