Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

Հոդված 352. Մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց պատասխանատվությունը

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 352. Մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց պատասխանատվությունը

1. Մաքսային մարմինները, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, պատասխանատվություն են կրում ոչ իրավաչափ որոշումներով, գործողություններով (անգործությամբ) հասցված վնասի համար:

2. Մաքսային մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ որոշումներով, գործողություններով (անգործությամբ) անձանց պատճառված վնասները ենթակա են փոխհատուցման՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

3. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց իրավաչափ որոշումներով, գործողություններով անձանց պատճառված վնասները փոխհատուցման ենթակա չեն՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

4. Ոչ իրավաչափ որոշումների, գործողությունների (անգործության) համար մաքսային մարմինների պաշտոնատար անձինք կարգապահական, վարչական, քրեական և այլ պատասխանատվություն են կրում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։