Հոդված 296. Ընդհանուր դրույթներ անձանց առանձին կատեգորիաների կողմից Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման կարգի և պայմանների առանձնահատկությունների մասին
Հոդված 296. Ընդհանուր դրույթներ անձանց առանձին կատեգորիաների կողմից Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման կարգի և պայմանների առանձնահատկությունների մասին
1. Դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, պետությունների՝ միջազգային կազմակերպություններին կից ներկայացուցչությունների, երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և անդամ պետությունների միջև միջազգային պայմանագրերին համապատասխան արտոնություններից և (կամ) անձեռնմխելիություններից օգտվող միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների, Միության մաքսային տարածքում տեղակայված այլ կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների պաշտոնական օգտագործման համար նախատեսված ապրանքների, ինչպես նաև երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և անդամ պետությունների միջև միջազգային պայմանագրերին համապատասխան արտոնություններից և (կամ) անձեռնմխելիություններից օգտվող ֆիզիկական անձանց առանձին կատեգորիաների կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխումը Միության մաքսային սահմանով իրականացվում է սույն Օրենսգրքով սահմանված կարգով և պայմաններով՝ հաշվի առնելով սույն գլխի դրույթները:
2. Միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների անձնակազմի (աշխատակիցների, պաշտոնատար անձանց), պետությունների՝ միջազգային կազմակերպություններին կից ներկայացուցչությունների աշխատակիցների, Միության մաքսային տարածքում տեղակայված այլ կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների կողմից անձնական օգտագործման ապրանքները տեղափոխվում են Միության մաքսային սահմանով սույն Օրենսգրքին համապատասխան՝ հաշվի առնելով երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով և անդամ պետությունների միջև միջազգային պայմանագրերով այդ անձանց տրամադրված արտոնությունների և (կամ) անձեռնմխելիությունների ծավալը: