ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
Հոդված 323. Բացատրությունների ստացումը
Հոդված 323. Բացատրությունների ստացումը
1. Բացատրությունների ստացումը մաքսային հսկողության ձև է, որը մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային հսկողության անցկացման համար նշանակություն ունեցող տեղեկությունների ստացումն է՝ փոխադրողներից, հայտարարատուներից և այդպիսի տեղեկություններ տիրապետող այլ անձանցից:
2. Բացատրությունները ձևակերպվում են Հանձնաժողովի կողմից որոշվող ձևի մաքսային փաստաթուղթ կազմելու միջոցով:
3. Բացատրությունների ստացման համար անձին կանչելու անհրաժեշտության դեպքում մաքսային մարմնի կողմից ձևակերպվում է ծանուցում, որը հանձնվում կամ ուղարկվում է կանչվող անձին: