Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

Հոդված 326. Մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումը՝ ապրանքների բացթողումից հետո սկսված, և այլ դեպքերում

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 326. Մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումը՝ ապրանքների բացթողումից հետո սկսված, և այլ դեպքերում

1. Մաքսային հայտարարագրի, մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի, մաքսային հայտարարագրում հայտագրված և (կամ) մաքսային մարմիններ ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների առնչությամբ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների՝ ապրանքների բացթողումից հետո սկսված ստուգում անցկացնելիս կամ մաքսային հսկողության տվյալ ձևի կիրառման այլ դեպքերում մաքսային մարմինն իրավունք ունի պահանջելու և ստանալու մաքսային հսկողության անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները՝ սույն Օրենսգրքի 340-րդ հոդվածին համապատասխան:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված դեպքերում մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգում անցկացնելու արդյունքները ձևակերպվում են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

3. Մաքսային հայտարարագրի, մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի, մաքսային հայտարարագրում հայտագրված և (կամ) մաքսային մարմիններ ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների առնչությամբ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների՝ ապրանքների բացթողումից հետո սկսված ստուգում անցկացնելու արդյունքներով մաքսային մարմնի կողմից ընդունվում են որոշումներ՝ սույն Օրենսգրքին համապատասխան, իսկ այլ դեպքերում մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգում անցկացնելու արդյունքներով՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։