Անցնել բովանդակությանը
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ:

Հոդված 439. Ապրանքների ժամանակավոր պահպանության առանձնահատկությունները լիազորված տնտեսական օպերատորի կառույցներում, շինություններում (շինությունների մասերում) և (կամ) բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում)

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 439. Ապրանքների ժամանակավոր պահպանության առանձնահատկությունները լիազորված տնտեսական օպերատորի կառույցներում, շինություններում (շինությունների մասերում) և (կամ) բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում)

1. Ապրանքների ժամանակավոր պահպանումը կարող է իրականացվել երկրորդ կամ երրորդ տիպի վկայական ունեցող լիազորված տնտեսական օպերատորի այն կառույցներում, շինություններում (շինությունների մասերում) և (կամ) բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում), որոնք համապատասխանում են սույն Օրենսգրքի 433-րդ հոդվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն նախատեսված պահանջներին:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված կառույցները, շինությունները (շինությունների մասերը) և (կամ) բաց հրապարակները (բաց հրապարակների մասերը) համարվում են մաքսային հսկողության գոտի:

3. Լիազորված տնտեսական օպերատորի կառույցներում, շինություններում (շինությունների մասերում) և (կամ) բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում) թույլատրվում է ժամանակավոր պահպանման տակ գտնվող ապրանքների հետ այլ ապրանքների պահպանումը՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Սույն Օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքերով վկայականի գործողությունը կասեցնելու դեպքում լիազորված տնտեսական օպերատորի կառույցներում, շինություններում (շինությունների մասերում) և (կամ) բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում) ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը չի թույլատրվում՝ մինչև սույն Օրենսգրքի 435-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերին համապատասխան, վկայականի գործողությունը վերսկսելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։