Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 167. Օտարերկրյա ապրանքների նույնականացումը՝ դրանց վերամշակման արդյունքներում

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 167. Օտարերկրյա ապրանքների նույնականացումը՝ դրանց վերամշակման արդյունքներում

Օտարերկրյա ապրանքները դրանց վերամշակման արդյունքներում նույնականացնելու նպատակով կարող են կիրառվել հետևյալ եղանակները՝

օտարերկրյա ապրանքների վրա հայտարարատուի, վերամշակման գործողություններ կատարող անձի կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից կնիքների, դրոշմակնիքների, թվային և այլ դրոշմավորման զետեղում.

օտարերկրյա ապրանքների մանրամասն նկարագրում, լուսանկարում, մասշտաբային պատկերում.

օտարերկրյա ապրանքների և դրանց վերամշակման արդյունքների՝ նախապես վերցված փորձանմուշների և (կամ) նմուշների համադրում.

ապրանքների առկա դրոշմավորման օգտագործում, այդ թվում՝ սերիական համարների տեսքով.

այլ եղանակներ, որոնք կարող են կիրառվել՝ ելնելով ապրանքների բնույթից և Միության մաքսային տարածքում կատարվող վերամշակման գործողություններից, այդ թվում՝ Միության մաքսային տարածքում վերամշակման գործողությունների կատարման տեխնոլոգիական գործընթացում օտարերկրյա ապրանքների օգտագործման, ինչպես նաև վերամշակման արդյունքների արտադրության տեխնոլոգիայի մասին մանրամասն տեղեկություններ պարունակող՝ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության կամ Միության մաքսային տարածքում վերամշակման գործողություններ կատարելու ընթացքում մաքսային հսկողություն անցկացնելու միջոցով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։