Հոդված 228. «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման և այդպիսի մաքսային ընթացակարգին համապատասխան դրանց օգտագործման պայմանները
Հոդված 228. «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման և այդպիսի մաքսային ընթացակարգին համապատասխան դրանց օգտագործման պայմանները
1. Ապրանքները «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմաններն են՝
1) «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների նույնականացման հնարավորությունը՝ այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու նպատակով մաքսային ընթացակարգով դրանց հետագա ձևակերպման դեպքում:
Ապրանքների նույնականացում չի պահանջվում այն դեպքերում, երբ թույլատրվում է ժամանակավոր արտահանված ապրանքների փոխարինում՝ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան կամ սույն Օրենսգրքի 227-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված դեպքերում.
2) արգելքների և սահմանափակումների պահպանումը՝ սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան:
2. Ապրանքները՝ «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան օգտագործելու պայմաններն են՝
1) մաքսային մարմնի կողմից սահմանված՝ «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետի պահպանումը.
2) սույն Օրենսգրքի 230-րդ հոդվածով սահմանված՝ ժամանակավորապես արտահանված ապրանքների օգտագործման և տնօրինման սահմանափակումների պահպանումը: