Հոդված 23. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշում ընդունելու կարգը
Հոդված 23. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշում ընդունելու կարգը
1. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշում ընդունելու կարգը սահմանվում է սույն հոդվածով և սույն Օրենսգրքի 24-27-րդ հոդվածներով, իսկ նշված հոդվածներով չկարգավորվող մասով՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:
2. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշումն ընդունվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված մաքսային մարմինների կողմից:
3. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշումն ընդունվում է այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որտեղ պետք է անցկացվի ապրանքի բացթողումը դրա՝ մաքսային ընթացակարգով ձևակերպման ժամանակ՝ բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման դեպքերի:
4. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշումն ընդունվում է ապրանքի՝ որոշակի մակնիշ, մոդել, ապրանքատեսակ (արտիկուլ) և մոդիֆիկացիա ներառող յուրաքանչյուր անվանման առնչությամբ:
5. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշման ձևը, դրա լրացման ու ապրանքի դասակարգման վերաբերյալ այդպիսի նախնական որոշման մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից:
6. Ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշումն ստացած անձի կողմից դրա օրինակը կորցնելու դեպքում այդ անձին տրվում է ապրանքի դասակարգման վերաբերյալ այդպիսի նախնական որոշման կրկնօրինակը: