Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 226. Ժամանակավոր ներմուծված ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս դրանց նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունները

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 226. Ժամանակավոր ներմուծված ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս դրանց նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունները

1. Ժամանակավոր ներմուծված ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկելու համար՝ կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի այն դրույքաչափերը, որոնք գործում են մաքսային մարմնի կողմից ապրանքների այն հայտարարագիրը գրանցվելու օրվա դրությամբ, որը ներկայացվել է ապրանքները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար:

Եթե ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկելու համար պահանջվում է կատարել օտարերկրյա արժույթի վերահաշվարկ անդամ պետության արժույթի, ապա այդպիսի վերահաշվարկը իրականացվում է սույն կետի առաջին պարբերությունում նշված օրվա դրությամբ գործող արժույթի փոխարժեքով:

2. Ժամանակավոր ներմուծված ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման սույն Օրենսգրքի 136-րդ հոդվածին համապատասխան այդ ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարների և «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատուի կողմից ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասնակի վճարման ժամանակ վճարված և (կամ) մաքսային մարմնի կողմից այդ հայտարարատուից բռնագանձված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարների տարբերության չափով:

3. Սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճարվող (բռնագանձվող) ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարներից, ինչպես նաև ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասնակի վճարման ժամանակ վճարված (բռնագանձված) ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարներից ենթակա են վճարման տոկոսներ այնպես, ինչպես դա կարվեր, եթե նշված գումարների նկատմամբ տրամադրված լիներ դրանց վճարման հետաձգման (տարաժամկետ վճարման) հնարավորություն՝ նշված ապրանքները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից մինչև ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը դադարելու օրը: Նշված տոկոսները հաշվարկվում և վճարվում են սույն Օրենսգրքի 60-րդ հոդվածին համապատասխան:

«Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների նկատմամբ վճարվող (բռնագանձվող) հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարներից ենթակա են վճարման տոկոսներ, այնպես, ինչպես դա կարվեր, եթե նշված գումարների նկատմամբ տրամադրվեր դրանց վճարման հետաձգում՝ ապրանքները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից մինչև հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը դադարելու օրը: Նշված տոկոսները հաշվարկվում և վճարվում են սույն Օրենսգրքի 60-րդ հոդվածին համապատասխան:

Մինչև ապրանքների՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան բացթողումը վճարված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարներից սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված տոկոսները չեն հաշվեգրվում և չեն վճարվում:

Այն դեպքում, երբ սույն Օրենսգրքի 224-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողությունը կասեցվել է, սույն կետով նախատեսված տոկոսները մաքսային ընթացակարգի գործողության կասեցման ժամանակահատվածում չեն հաշվեգրվում և չեն վճարվում:

Հանձնաժողովն իրավունք ունի ժամանակավոր ներմուծվող ապրանքների առանձին կատեգորիաների նկատմամբ սահմանելու դեպքեր, երբ սույն կետի առաջին և երկրորդ պարբերություններով նախատեսված տոկոսները չեն հաշվեգրվում և չեն վճարվում:

4. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են այն դեպքում, երբ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու դեպքում կամ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողությունը՝ սույն Օրենսգրքի 224-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան դադարելու դեպքում ժամանակավոր ներմուծված ապրանքները ժամանակավոր ներմուծված ապրանքների հայտարարատուի կողմից ձևակերպվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով:

Սույն հոդվածի դրույթները կիրառվում են նաև այն դեպքում, երբ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվել է՝ ժամանակավոր ներմուծված ապրանքները «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելով:

Գլուխ 30

«Ժամանակավոր արտահանում»

մաքսային ընթացակարգը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։