ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
Հոդված 345. Մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների և դրանց հետ կատարվող մաքսային գործառնությունների հաշվառումը
Հոդված 345. Մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների և դրանց հետ կատարվող մաքսային գործառնությունների հաշվառումը
1. Մաքսային մարմինները վարում են մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների և դրանց հետ կատարվող մաքսային գործառնությունների հաշվառումը:
2. Մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների և դրանց հետ կատարվող մաքսային գործառնությունների հաշվառում վարելու կարգը և ձևերը սահմանվում են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ:
3. Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ մաքսային մարմինները վարեն հայտարարատուների հաշվառում, ինչպես նաև նման հաշվառում վարելու կարգը և դեպքերը: