Անցնել բովանդակությանը
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 448. Անցումային դրույթներ՝ սույն Օրենսգրքի 59-րդ հոդվածի վերաբերյալ

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 448. Անցումային դրույթներ՝ սույն Օրենսգրքի 59-րդ հոդվածի վերաբերյալ

1. Մինչև Հանձնաժողովի կողմից սույն Օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետում նշված այն ապրանքների ցանկը որոշելը, որոնց հետ կապված կարող է տրամադրվել ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն՝

1) սույն Օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի կիրառման նպատակներով գյուղատնտեսական տեխնիկայի շարքին դասվում է Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8424 81, 8433 51 և 8433 59 ենթադիրքերում դասակարգվող գյուղատնտեսական տեխնիկան.

2) այլ ապրանքների ցանկը, որոնց դեպքում, սույն Օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան, կարող է տրամադրվել ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն, կարող է սահմանվել՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

2. Մինչև Հանձնաժողովի կողմից այն ապրանքների ցանկը որոշելը, որոնց հետ կապված կարող է տրամադրվել սույն Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ կետում նշված՝ ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն, ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորությունը, սույն Օրենսգրքի 60-րդ հոդվածին համապատասխան, ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու տոկոսների վճարմամբ տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման օրվան հաջորդող օրվանից վեց ամիսը չգերազանցող ժամկետով՝ «Մաքսատուրքերը վճարելու ժամկետները փոփոխելու հիմքերի, պայմանների ու կարգի մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետի առաջին մասի 7-րդ ենթակետով նախատեսված հիմքի առկայության դեպքում և նշված կետի երկրորդ ու երրորդ մասերի հաշվառմամբ:

Ներմուծման մաքսատուրքերի վճարումը նշված հիմքով հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորությունը տրամադրվում է սույն Օրենսգրքի 8-րդ գլխին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։