Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 191. Ներքին սպառման համար վերամշակման գործողությունները

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 191. Ներքին սպառման համար վերամշակման գործողությունները

1. Ներքին սպառման համար վերամշակման գործողությունները ներառում են՝

1) ապրանքների վերամշակումը կամ մշակումը.

2) ապրանքների պատրաստումը՝ ներառյալ մոնտաժը, հավաքումը, կազմատումը և հարմարեցումը:

2. Ներքին սպառման համար վերամշակման գործողություններ չեն համարվում՝

1) ապրանքները վաճառքի և փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար նախապատրաստելու ժամանակ դրանց պահպանվածությունն ապահովող գործողությունները, այդ թվում՝ ապրանքների փաթեթավորումը, կշռածրարումը և տեսակավորումը, որոնց ժամանակ ապրանքները չեն կորցնում իրենց անհատական բնութագրերը.

2) ծին ստանալը, կենդանիների, ներառյալ՝ թռչունների, ձկների բուծումը և բտումը, ինչպես նաև խեցգետնանմանների և կակղամորթների բուծումը.

3) ծառերի և այլ բույսերի աճեցումը.

4) տեղեկությունների, ձայնագրությունների և տեսագրությունների պատճենումը և բազմացումը ցանկացած տեսակի տեղեկակիրների վրա.

5) Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ գործողություններ:

3. Ներքին սպառման համար վերամշակման գործողություններ կատարելիս թույլատրվում է Միության ապրանքների օգտագործումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։