Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ

Հոդված 105. Մաքսային հայտարարագիրը

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 105. Մաքսային հայտարարագիրը

1. Մաքսային հայտարարագրման ժամանակ կիրառվում են մաքսային հայտարարագրի հետևյալ տեսակները՝

1) ապրանքների հայտարարագիր.

2) տարանցման հայտարարագիր.

3) ուղևորային մաքսային հայտարարագիր.

4) տրանսպորտային միջոցի հայտարարագիր:

2. Հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում լրացվում է մաքսային արժեքի հայտարարագիր, որի մեջ ներկայացվում են տեղեկություններ ապրանքների մաքսային արժեքի, այդ թվում՝ ապրանքների մաքսային արժեքի սահմանման մեթոդի, ապրանքների մաքսային մեծության, ապրանքների մասով գործարքի պայմանների և հանգամանքների մասին, որոնք առնչվում են ապրանքների մաքսային արժեքի սահմանմանը:

Մաքսային արժեքի հայտարարագիրն ապրանքների հայտարարագրի անբաժանելի մասն է:

Մաքսային արժեքի հայտարարագրի ձևը, էլեկտրոնային փաստաթղթի ձևով մաքսային արժեքի հայտարարագրի և թղթային կրիչով մաքսային արժեքի հայտարարագրի էլեկտրոնային տարբերակի կառուցվածքը և ձևաչափը, դրանց լրացման կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

3. Ապրանքների հայտարարագիրը կիրառվում է ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս, բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի, իսկ սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ պաշարների մաքսային հայտարարագրման ժամանակ:

Տարանցման հայտարարագիրն օգտագործվում է ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում:

Ուղևորային մաքսային հայտարարագիրն օգտագործվում է անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման դեպքում, իսկ սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ անձնական օգտագործման ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում:

Տրանսպորտային միջոցի հայտարարագիրն օգտագործվում է միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրման դեպքում, իսկ սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ պաշարների մաքսային հայտարարագրման ժամանակ:

4. Մաքսային հայտարարագրում նշման ենթակա տեղեկությունների ցանկը սահմանափակվում է միայն այն տեղեկություններով, որոնք անհրաժեշտ են մաքսային վճարների հաշվարկման և վճարման, ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման, մաքսային վիճակագրության ձևավորման, արգելքների և սահմանափակումների պահպանման նկատմամբ հսկողության, մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության համար միջոցների ձեռնարկման, ինչպես նաև մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի և անդամ պետությունների օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության համար:

5. Մաքսային հայտարարագրի ձևերը, էլեկտրոնային մաքսային հայտարարագրի և թղթային կրիչով մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տարբերակների կառուցվածքները և ձևաչափերն ու դրանց լրացման կարգերը սահմանվում են Հանձնաժողովի կողմից՝ կախված սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված մաքսային հայտարարագրի տեսակներից, մաքսային ընթացակարգերից, ապրանքների կատեգորիաներից, դրանք Միության մաքսային սահմանով տեղափոխող անձանցից:

6. Որպես ապրանքների հայտարարագիր և տարանցման հայտարարագիր թույլատրվում է օգտագործել տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, այդ թվում՝ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթեր, որոնք պարունակում են ապրանքների բացթողման համար անհրաժեշտ տեղեկություններ՝ սույն Օրենսգրքով, երրորդ կողմի և (կամ) Հանձնաժողովի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով և անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող դեպքերում և կարգով՝ Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում:

Որպես ապրանքների հայտարարագիր և տարանցման հայտարարագիր տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, այդ թվում՝ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթեր օգտագործելու դեպքում մաքսային հայտարարագրումն իրականացվում է գրավոր, եթե Հանձնաժողովի կողմից և (կամ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

Կախված այն տրանսպորտի տեսակից, որով իրականացվում է ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) Միության մաքսային տարածքով՝ Հանձնաժողովն իրավասու է սահմանելու որպես տարանցման հայտարարագիր օգտագործվող տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի, այդ թվում՝ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև դրանց օգտագործման դեպքերը և կարգը:

7. Որպես տարանցման հայտարարագիր թույլատրվում է օգտագործել էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացված տեղեկատվությունը՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։