Հոդված 149. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ առաջացած վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ այլ հանգամանքների դեպքում ձեռնարկվող միջոցները
Հոդված 149. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ առաջացած վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ այլ հանգամանքների դեպքում ձեռնարկվող միջոցները
1. Վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ այլ հանգամանքների դեպքում, որոնք խոչընդոտում են սույն Օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված փոխադրողի պարտավորությունների կատարումը, փոխադրողը պարտավոր է ձեռնարկել ապրանքների և տրանսպորտային միջոցների պահպանվածությունն ապահովելու բոլոր միջոցները, մոտակա մաքսային մարմնին անհապաղ տեղեկացնել այդ հանգամանքների և ապրանքների գտնվելու վայրի մասին, ինչպես նաև փոխադրել ապրանքները կամ ապահովել դրանց փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) (եթե իր տրանսպորտային միջոցը վնասվել է)՝ մոտակա մաքսային մարմին կամ մաքսային մարմնի կողմից նշված այլ վայր:
Այդպիսի հանգամանքների մասին հաղորդում ստացած մաքսային մարմինը պարտավոր է ուղարկող մաքսային մարմնին և նշանակման մաքսային մարմնին տեղեկացնել ապրանքների՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով փոխադրմանը (տրանսպորտային փոխադրմանը) խոչընդոտող՝ առաջացած հանգամանքների մասին:
2. Մաքսային գործառնությունների իրականացման կարգը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ առաջացած վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ այլ հանգամանքների դեպքում սահմանվում է Հանձնաժողովի կողմից:
3. Սույն հոդվածի 1-ին կետի պահանջների պահպանման հետ կապված՝ փոխադրողի կրած ծախսերը չեն փոխհատուցվում մաքսային մարմինների կողմից: