Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 15. Ոչ պիտանի դարձած, փչացած կամ վնասված ապրանքները

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 15. Ոչ պիտանի դարձած, փչացած կամ վնասված ապրանքները

1. Միության մաքսային տարածք ներմուծված ապրանքները, որոնք վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչ պիտանի են դարձել, փչացել են կամ վնասվել մինչև դրանց մաքսային հայտարարագրումը, այդ թվում՝ դրանց ժամանակավոր պահպանման ժամանակահատվածի ընթացքում, ինչպես նաև «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված ապրանքների, հետագայում դրանց նկատմամբ մաքսային գործառնություններ իրականացնելիս դիտարկվում են որպես ոչ պիտանի, փչացած կամ վնասված վիճակում Միության մաքսային տարածք ներմուծված:

2. Միության մաքսային տարածք ներմուծված ապրանքները, որոնք վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչ պիտանի են դարձել, փչացել են կամ վնասվել մինչև սույն Օրենսգրքի 120-րդ հոդվածին համապատասխան բացթողման համար դրանց հայտագրումը ապրանքների հայտարարագիրը ներկայացնելուց առաջ, կամ մինչև այն օրը, որից սկսած այդ ապրանքները համարվում են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածքում՝ սույն Օրենսգրքի 204-րդ հոդվածին համապատասխան, այդ թվում՝ դրանց ժամանակավոր պահպանման ժամանակահատվածում, ինչպես նաև «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ՝ հետագայում դրանց նկատմամբ մաքսային գործառնություններ իրականացնելիս դիտարկվում են որպես ոչ պիտանի, փչացած կամ վնասված վիճակում Միության մաքսային տարածք ներմուծված:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։