ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
Հոդված 159. Ապրանքների պահպանումը մաքսային պահեստում
Հոդված 159. Ապրանքների պահպանումը մաքսային պահեստում
1. Ապրանքները պետք է տեղավորվեն մաքսային պահեստում կամ ապրանքները մաքսային պահեստ չհանդիսացող վայրում պահպանելու՝ մաքսային մարմնի թույլտվության մեջ նշված վայրերում, դրանք «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:
2. Այն ապրանքները, որոնք կարող են վնաս պատճառել մյուս ապրանքներին, կամ որոնց համար պահանջվում են պահպանման հատուկ պայմաններ, պետք է տեղավորվեն այդպիսի ապրանքների պահպանման պայմաններին համապատասխան սարքավորված մաքսային պահեստներում: